• Երբ ուզում ես բամբասել, կծի՛ր լեզուդ.խորհուրդ է տալիս Սրբազան Պապը

    Բամբասանքը նման է ահաբեկչության.հետևանքը կործանարար է:


    5 օգոստոսի, 2015թ.

    Լավ կլիներ, որ ինքներս մեզ հարցնեինք.«Երբ խոսում եմ, արդյո՞ք խաղաղություն եմ սերմանում, թե հակառակություն».այսպես է սկսել 2015թ. սեպտեմբերի 4-ի իր առավոտյան Սբ. Պատարագի քարոզը Սրբազան Քահանայապետը:

     

    Քրիստոնյաներս կոչված ենք նմանվելու Հիսուսին, ով եկավ մեր մեջ խաղաղություն և հաշտություն սերմանելու: Պետք է աճենք այդ ուղղությամբ, փոխվենք:

     

    «Երբե՛ք մի ասեք որևէ բառ, որը բաժանում է, ո՛չ մի բառ, որը պատերազմ է բերում կամ փոքր կռիվներ, երբեք մի՛ բամբասեք: Ի՞նչ է  բամբասանքը…պարզապես ուրիշի դեմ ինչ-որ բառեր ասել կամ պատմությունն պատմե՞լ…Ո՛չ: Բամբասելը նման է ահաբեկչության, որովհետև բամբասողը ահաբեկչի նման ռումբ է շպրտում ու փախչում, կործանում է, իր լեզվով կործանում է, խաղաղարար չէ: Բայց այդպիսի մեկը խորամանկ է, ինքնասպան ռումբ նետող չէ, իր մասին լավ էլ հոգ է տանում».իրեն հատուկ պարզ ոճով բացատրել է Նորին Սրբությունը:

     

    Չարախոսությանը տրվելուց առաջ կծե՛ք ձեր լեզուները, խորհուրդ է տալիս Սրբազան Պապը: «Եթե կծեք ձեր լեզուն՝ հակառակություն սերմանելու փոխարեն, վստահեցնում եմ ձեզ, որ սկզբում կծած տեղը կուռչի, որովհետև չարը մեզ օգնում է մեզ բամբասել, սա նրա գործն է՝ բաժանելը»:

     

    Հարկ է, որ մենք աղոթենք այսպես.

    «Տե՛ր, Դու զոհեցիր քո կյանքը, տու՛ր ինձ շնորհ՝ բերելու խաղաղություն և հաշտություն…»:

Օրացույց

Օրացույց