• Լանջիկի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին արդեն ունի խմելու ջուր

    Ջրագծի կառուցումը հնարավոր եղավ հավատացյալների նվիրատվություններով:


    21 օգոստոսի, 2015թ.

    Շիրակի մարզի Լանջիկ համայնքի «Սբ. Աստվածածին» եկեղեցին խմելու ջրով ապահովելու համար անցկացվել է 160 մետրանոց ջրագիծ: Եկեղեցում այսուհետ կլինի մշտական խմելու ջուր, ինչը կդյուրացնի մաքրության աշխատանքները, որոնք նախկինում դժվար էր կատարել, ստիպված էին ջուրը եկեղեցի հասցնել դույլերով:

     

    Ջրագծի անցկաման աշխատանքները նախաձեռնել է Լանջիլի, Արևիկի, Ազատանի, Ձիթհանկովի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քահանա Թադևոսյանը: Նրա խնդրանքին սիրով արձագանքել են գյուղի մի խումբ հավատացյալներ և սեփական ուժերով կատարել անհրաժեշտ աշխատանքները:

     

    Տեղին կլիներ նշել հավատացյալների անունները, ովքեր մասնակցել են այս փոքրիկ, բայց կարևոր ձեռնարկին.

    Գոհար Կարապետյան (նվիրել է խողովակները՝ 160մ.), Բենիկ Վարդանյան (նվիրել է 20.000դր.), Գագիկ Այվազյան (նվիրել է 41.750դր.), ջրագծի անցկացման աշխատանքներին մասնակցել են՝ Կարապետ Առաքելյանը, Բարսեղյան Սամվելը, Բարսեղյան Նարեկը, Մխիթարյան Հովհաննեսը, Մխիթարյան Սեդրակը, Հովսեփյան Հակոբը, Մինասյան Դավիթը, Սուսաննա Պողոսյանը:

     

    Հիշեցնենք՝ այս տարվա հունիսին դարձյալ գյուղացիների ջանքերով խճապատվեց և աստֆալտապատվեց նույն եկեղեցու բակը:

     

    10927834_567815000024617_8914224736201694226_o 11873520_567814796691304_2925542964171970673_n

     

Օրացույց

Օրացույց