Բաժիններ՝ Նորություններ
  • Ամեն 5 րոպեն մեկ աշխարհում մի քրիստոնյա է սպանվում

    Ամեն 5 րոպեն մեկ աշխարհում մի քրիստոնյա է սպանվում


    Կրոնական հալածանքների նկատմամբ միջազգային հանրության անտարբերության մասին շատ դիպուկ է արտահայտվել Իտալական եպիսկոպոսների խորհրդաժողովի նախագահ կարդինալ Անջելո Բանյասկոն, հայտնում է Radio Vatican-ը: Նրա խոսքերով պատճառն այն է, որ շատ քրիստոնյաներ չունեն արիություն՝ իրենք իրենց Քրիստոսի աշակերտ անվանելու, մյուս կողմից էլ տնտեսական շահեր կան, որոնք ստիպում են ձևանալ, թե ոչինչ չես տեսնում, քան թե փչացնել հարաբերություններն այն երկրների հետ, որտեղ հալածում են քրիստոնյաներին: Կարդինալը փաստել է, որ ամեն 5 րոպեն մեկ աշխարհում մեկ քրիստոնյա է սպանվում՝ հավատքի պատճառով: Իտալիայի եպիսկոպոսների խորհրդաժողովի նախաձեռնությամբ Իտալիայում Աստվածածնի վերափոխման տոնին միասնական աղոթք է բարձրացվել առ Աստված հալածվող քրիստոնյաների համար՝ որպես նրանց հետ միասնության միջոց: Խորհրդաժողովի հայտարարության մեջ ասված է, որ աշխարհի տարբեր մասերում՝ հատկապես Իրաքում և Նիգերիայում քրիստոնյաների կրած տառապանքները իսկական Գողգոթա է  նրանց համար: «Մենք չենք կարող լռել…հատկապես ի դեմս մեր Եվրոպայի, որ լուռ ու մունջ է և կույր՝ հալածանքների հանդեպ, որոնց զոհն են այսօր դառնում հարյուր հազարավոր քրիստոնյաներ».գրված է հայտարարության մեջ:

Օրացույց

Օրացույց