Երանաշնորհ Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի մահվանը հարջորդող օրերին Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սինոդի հայրերին իր ցավակցագիրն ուղարկեց նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը:
6 հունիսի, 2015թ.
Սրբազնագույն Պատրիարքի ուղերձում գրված է հետևյալը.
«Սիրելի եղբա՛րք ի Քրիստոս,
Ուզում եմ ձեզ և Հայ Կաթողիկէ Եկեղեցու հավատացյալներին հայտնել ցավակցություններս՝ Երջանկահիշատակ Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Երիտասարդ տարիքից իր կյանքը նվիրած լինելով հովվական աշխատանքին՝ Երանաշնորհ Հայրապետը հավատարիմ մնաց իր կոչմանը մինչև վերջ: Նա խորապես մտահոգ էր Միջին Արևելքի քրիստոնյաների ողբերգությամբ և ամեն ջանք գործադրեց՝ նպաստելու համար խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների վերահաստատմանը՝ բիբլիական հնադարյան հողի վրա:
Հիշում եմ հանդիպումս Ամեն. Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ՝ անցյալ տարի ապրիլին, Մոսկավյում, որի ընթացքում նա ինձ հետ կիսեց իր սրտի ցավը և շեշտեց բոլոր քրիստոնյաների միասնականության անհրաժեշտությունը՝ օգնելու համար մեր տառապող եղբայրներին:
Կիսելով Հայ Կաթողիկէ Եկեղեցու հավատացյալների զգացումները՝ ուզում եմ բոլորիդ հայտնել անկեղծ ցավակցություններս՝ ձեր այս ծանր կորստի համար»: