Բաժիններ՝ Նորություններ
  • «Ավետարանական Երանիները Հիսուսի դիմանկարն են, նրա կենսակերպը»

    «Ավետարանական Երանիները Հիսուսի դիմանկարն են, նրա կենսակերպը»


    «Ավետարանական Երանիները Հիսուսի դիմանկարն են, նրա կենսակերպը».
    այս առանցքի շուրջն է պտտվել Ֆրանցիսկոս Սրբազան Քահայապետի օգոստոսի 6-ի ընդհանուր ունկնդրության վարդապետությունը: Նա խնդրել է իր խոսքը լսելու եկած բոլոր ներկաներին միշտ կարդալ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխում գրված երանիները և դրանք ընդունել որպես երջանկության ճշմարիտ ճանապարհ, որով կարելի է քայլել Քրիստոսի շնորհի օգնությամբ: Երանիները այն նորույթն էր, կամ նոր Օրենքը, որ Հիսուս տվեց մարդկանց, ասել է Սրբազան Քահանայապետը: Հիսուսը մեզ տվեց նաև այն սկզբունքները, որոնցով բոլորս պետք է դատվենք՝ Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխում գրված պատվիրանները կարիքավորների մեջ Հիսուսին տեսնելու և նրանց օգնելու պարտավորության մասին: Վերջին դատաստանի ժամանակ Աստված մեզ ճանաչելու է այն պայմանով, որ մենք Իրեն ճանաչենք աղքատների, սովյալների, արհամարհվածների, տառապայալների մեջ: Սա է այն հիմնարար սկզբունքը, որով պետք է ստուգվի մեր քրիստոնեական կյանքը, համոզված է Քահանայապետը: Դրանք պարզ բայց որոշակի սկզբունքներ են, որոնցով ինքն ամեն օր քննում է իր խիղճը, խոստովանել է Քահանայապետը և կոչ արել նույն կերպ վարվել: «Նոր ուխտը հետևյալն է, ինքներս մեզ ճանաչել Հիսուսի մեջ՝ պարուրված Աստծո ողորմածությամբ…Սա է մեր սրտերը լցնում ուրախությամբ և մեր կյանքը դարձնում մեր եղբայրների հանդեպ Աստծո սիրո մի գեղեցիկ և վստահելի վկայություն».այսպես է իր խոսքն ավարտել Պապը:

Օրացույց

Օրացույց