Վերանորոգման ընդհանուր գումարը կկազմի 12.498.000 դրամ:
Արևիկ համայնքում ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քահանա Թադևոսյանի նախաձեռնությամբ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության օժանդակությամբ փոխվել են գյուղի մանկապարտեզի պատուհանները և դռները, որոնց համար հատկացվել է 3.498.000 դրամ: Եվս 8.500.000 դրամ Կարիտասը կհատկացնի մանկապարտեզի ամբողջ շենքի վերանորոգման համար, 500.000 դրամ էլ կհատկացնի Արևիկի գյուղապետարանը:
Իսկ «Ծխական հասարակական խորհուրդների հիմնում՝ գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում Արևիկ համայնքում գործող ձյուդոյի խմբակին տատամիների ձեռքբերման համար տրամադրվել է 450.000 դրամ՝ Հայկական Կարիտասի կողմից և 70.000 դրամ՝ Արևիկի գյուղապետարանի կողմից, դարձյալ ժողովրդապետի խնդրանքով: Կարիտասը գյուղի դպրոցին նվիրել է նաև երկու համակարգիչ, մեկ տպիչ սարք և մեկ պրոյեկտոր: