• Ֆրանսիական դատարանը վախենում է Պապի արձանից ու որոշել է հանել այն.«Մի՛ վախեցէք».ասում է Պապը

    Ֆրանսիական դատարանը վախենում է Պապի արձանից ու որոշել է հանել այն.«Մի՛ վախեցէք».ասում է Պապը


     Ինչպէս յայտնում է Ռադիո Վատիկանը, Ֆրանսիայի Պլեորմել փոքրիկ քաղաքի իշխանութիւնները դատական որոշում են ստացել՝ հանելու քաղաքային հրապարակում գտնուղ Սբ. Հովհաննէս Պողոս Բ Պապի արձանը: Այն ունի 8.75մ բարձրութիւն, տեղադրուել է 2006թ., հեղինակն է վրացի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին: Արձանի բացման ժամանակ Պլեորմելի քաղաքապետ Պոլ Անսելինը Հովհաննէս Պողոս Բ-ին անուանել է «20-րդ դարի հսկայ, ով իր ներդրումն ունեցաւ երկաթէ վարագոյրի փլուզման մէջ»: Պապի արձանի վերեւում կամար է, որի վրայ խաչ է տեղադրուած, իսկ արձանի ներքեւի մասում գրուած է Պապի յայտնի խօսքերից մէկը.

    «Մի՛ վախեցէք»:

     

    Ռենի վարչական դատարանը որոշել է արձանը հանել, քանի որ այն իբր չի հարգում Ֆրանսիական հանրապետութեան 1905թ. օրէնքը՝ աշխարհականութեան մասին եւ դէմ է Եկեղեցին ու պետութիւնը տարանջատելու սկզբունքին, բացի դրանից արձանը շատ «ցուցամոլական է»: Պլեորմելի ներկայիս քաղաքապետ Պատրիկ դե Լիֆֆոնը յայտարարել է, թէ բողոքելու է Ռենի դատարանի որոշումը՝ այն հիմնաւորմամբ, որ արձանը կանգնեցուել է ոչ թէ եկեղեցականի, այլ՝ պետական գործի պատուին:

     

    Արձանը ուզում են ձեւափոխել՝ հանել խաչն ու կամարը: Արձանի հեղինակը ասել է, որ ընդդիմանալու է ձեւախեղման բոլոր փորձերին:

     

     

Օրացույց

Օրացույց