Կարիտասի անձնակազմը 100 ծառ տնկեց՝ ի յիշատակ Մեծ Եղեռնի
Ապրիլի 30-ին «Հայկական Կարիտաս» Բարեսիրական կազմակերպությունն իրականացրեց ծառատունկ՝ ի հիշատակ ցեղասպանության 1.5 մլն նահատակների 100-րդ տարելիցի: Ծառատունկը տեղի ունեցավ Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցում գտնվող այգում՝ «Հայկական Կարիտաս»-ի անձնակազմի և կամավորների մասնակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ի Վանաձորի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնի սաներն ու կամավորները ևս միացան նախաձեռնությանը և 100 ծառ տնկեցին Վանաձորում:
Հայկական Կարիտասի տեղեկատվական բաժին