Սրբազան Հայրն օրհնեց «Կարիտաս Վրաստանի» աշխատակիցներին:
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը Թբիլիսիում նաև ներկա գտնվեց «Կարիտաս Վրաստանի» հիմնադրման 30-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին։ Սրբազան Հայրը շնորհավորեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Վրաստանի Կարիտասի աշխատակիցներին նրանց կատարած աշխատանքի համար, որի շնորհիվ սոցիալապես առատորեն շահում են նաև Վրաստանի հայ կաթողիկէները։ Առաջնորդ Հայրը նաև հանդիպեց և ջերմորեն զրուցեց «Միջազգային Կարիտասի», «Կարիտաս Եվրոպայի» պատասխանատուների և հրավիրյալ այլ պաշտոնատար անձանց հետ, ովքեր աշխատում են Կաթողիկէ Եկեղեցու մարդասիրական առաքելության համար։