Երեխաները տուն վերադարձան անմոռանալի տպավորություններով:
Օգոստոսի 13-ից մինչև 16-ը ներառյալ Վրաստանի Ջավախք լեռնաշխարհի սահմանամերձ բարձրադիր Ժդանովական գյուղում, Ժդանովականի եկեղեցու հարակից մարզադաշտում բակում տեղի ունեցավ Կարդինալ Աղաջանյան բակային-հոգևոր ճամբար։ Ճամբար հաճախեցին 120 երեխա և 20 կամավոր: Ճամբարի աշխատանքները սկսվում էին առավոտյան 09։00-ին և ավարտվում էին երեկոյան 18։00-ն։ Ճամբարի օրակարգը հետևյալն է՝
09։00 – 9։30 — ՀԱՎԱՔ
09։30-10։00 — ԱՌԱՎՈՏՅԱՆ ՕՐՀՆԱՆՔ, ՕՐՀՆԵՐԳ, ՄԱՐԶԱՆՔ
10։00-10։30 — ՀՈԳԵՎՈՐ ԺԱՄ – ՏԵՐ ԱՆՏՈՆ ՔՀՆ․ ԱՆՏՈՆՅԱՆ
10։35-13։00 — ՊԱՐԻ ԺԱՄ – ԱՆՏԱՆՈՍՅԱՆ ԴՈՆԱՐԱ
10։35-13։00 — ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ – ԱՆՏՈՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ
10։35-13։00 — ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ – ԳՈՄՑՅԱՆ ՄԱՐԻԱՄ
13։00-14։00 — ՃԱՇ
14։00-15։00 — ԽԱՂԻ ԺԱՄ
15։00-15։45 — ՋՈԿԱՏԱՎԱՐԻ ԺԱՄ
16։00-16։30 — ԱԶԱՏ ԺԱՄ
16։30-18։00 — ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
18։00 — ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ
Անցկացրինք սպորտլանդիա և նկարչության դաս-ցուցահանդես։ Ճամբարի վերջին օրը նաև ունեցանք խարույկ։
Ժդանովայի Հայ Կաթողիկէ Ժողովրդապետություն