Երեխաները տուն վերադարձան անմոռանալի տպավորություններով:
Հուլիսի 30-ից մինչև օգօստոսի 4-ը Վրաստանի Ջավախք լեռնաշխարհի Հեշտիա գյուղում, Հեշտիայի ժողովրդապետության ցերեկային կենտրոնի բակում տեղի ունեցավ ԿարդինալԱղաջանյան բակային-հոգևոր ճամբար։ Ճամբար հաճախեցին 180 երեխա և 20 կամավոր: Ճամբարի աշխատանքները սկսվում էին առավոտյան 09։00-ին և ավարտվում էին երեկոյան 18։00-ն։ Ճամբարի օրակարգը հետևյալն էր՝
09։00 – 9։30 — ՀԱՎԱՔ
09։30-10։00 — ԱՌԱՎՈՏՅԱՆ ՕՐՀՆԱՆՔ, ՕՐՀՆԵՐԳ, ՄԱՐԶԱՆՔ
10։00-10։30 — ՀՈԳԵՎՈՐ ԺԱՄ – ՏԵՐ ԱՆՏՈՆ ՔՀՆ․ ԱՆՏՈՆՅԱՆ
10։35-13։00 — ՊԱՐԻ ԺԱՄ – ԱՆՏԱՆՈՍՅԱՆ ԴՈՆԱՐԱ
10։35-13։00 — ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ – ԱՆՏՈՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ
10։35-13։00 — ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ – ԳՈՄՑՅԱՆ ՄԱՐԻԱՄ
13։00-14։00 — ՃԱՇ
14։00-15։00 — ԽԱՂԻ ԺԱՄ
15։00-15։45 — ՋՈԿԱՏԱՎԱՐԻ ԺԱՄ
16։00-16։30 — ԱԶԱՏ ԺԱՄ
16։30-18։00 — ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
18։00 — ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ
Ճամբարի ընթացքում կազմակերպեցինք արշավ Սուրբ Ստոփանոս մատուռ, էքսկուրսիա դեպի Ախալցիխե և անցկացրինք սպորտլանդիա։ Ճամբարի վերջին օրը նաև երեխաները մասնակցեցին Սուրբ և Անմահ պատարագի։
Հեշտիայի Հայ Կաթողիկէ Ժողովրդապետություն