Բաժիններ՝ Նորություններ
  • Իրակա՞ն է արդյոք սատանայի գոյությունը.զրույց Հայր Պետրոս վրդ. Եսայանի հետ:

    Իրակա՞ն է արդյոք սատանայի գոյությունը.զրույց Հայր Պետրոս վրդ. Եսայանի հետ:


    Սատանայի գոյության, դիվահարության և էքսորցիզմի մասին հուլիսի 3-ին Գյումրիի ժողովրդապետությունում Մարիամի լեգիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Հայր Պետրոս վրդ. Եսայանի հետ: Թեման շատ ուշագրավ էր, չարի գոյությունն աշխարհում, մարդկանց գիտակցության և վարքի վրա չարի ազդեցության ձևերը, հնարքները, հետևանքները հասարակական մեծամասշտաբ գործընթացներում, պատմության ընթացքում և քաղաքակրթության վրա ընդհանրապես: Վարդապետը գործական խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է առօրյաում խուսափել սատանայի ազդեցությունից, թե որոնք են այն սովորությունները, որոնք մարդուն ուղղակի սատանայի գերին են դարձնում.օրինակ՝ բախտագուշակությունը, այսպես կոչված սպիրիտուալ հավաքները կամ հոգի կանչելը, սուրճի բաժակ նայելը, հեքիմներին դիմելը և այլն: Զրույցի ընթացքում  նաև հատվածներ ցուցադրվեցին էքսորցիզմի մասին փաստագրական ֆիլմերից, սիրողական նկարահանումներից:

Օրացույց

Օրացույց