«Կոչս ուղղում եմ ներգրավված բոլոր կողմներին և միջազգային հասարակությանը, որպեսզի լռեն զենքերը»։
Սեպտեմբերի 20-ին՝ Սուրբ Պետրոս հրապարակում գլխավորած հրապարակային ընդհանուր ունկնդրության ավարտին, Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդես եկավ Արցախում հրադադարի կոչով ու խնդրեց դիմել խաղաղ լուծումների ու հարգել մարդկային արժանապատվությունը։
«Երեկ ինձ մտահոգիչ լուրեր են հասել Լեռնային Ղարաբաղից՝ Հարավային Կովկասի շրջանից, որտեղ արդեն իսկ կար ճգնաժամային մարդասիրական իրավիճակ էր, որն այժմ էլ ավելի է ծանրացել հավելյալ զինված բախումների պատճառով։
Կոչս ուղղում եմ ներգրավված բոլոր կողմներին և միջազգային հասարակությանը, որպեսզի լռեն զենքերը և գործադրվի ամեն ջանք` խաղաղ լուծումներ գտնելու և մարդկանց բարիքի ու մարդկային արժանապատվության հարգանքի համար»։
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը