• Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին նվիրված հատուկ դրոշմաթուղթ և գեղաթերթիկ Վատիկանի նամակատնից

    Դրոշմաթուղթն ունի 1,30 եվրոյի արժեք և ներկայացնում է 1944թ. իտալիացի Մարիո Պարպերիսի Սուրբ Ներսես Հայրապետի նկարի վերարտադրությունը, որ պահպանվում է Հռոմի Լևոնյան Քահանայապետական վարժարանում։


    «Վատիկանը Հայ Եկեղեցու հետ միասին հիշատակում է, հայ Եկեղեցու և համայն քրիստոնեության երևելի դեմքերից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալու (1102-1173) մահվան 850-րդ հիշատակը»։ Այս խոսքերով է ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին նվիրված Վատիկանի Նամակատան թողարկած հատուկ դրոշմաթուղթն ու գեղաթերթիկը, որոնք լույս պիտի ընծայվեն և շրջանառության մեջ պիտի դրվեն առաջիկա 2023թ. սեպտեմբերի 21-ին՝ զուգադիպությամբ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին։

     

    Դրոշմաթուղթն ունի 1,30 եվրոյի արժեք և ներկայացնում է 1944թ. իտալիացի Մարիո Պարպերիսի Սուրբ Ներսես Հայրապետի նկարի վերարտադրությունը, որ պահպանվում է Հռոմի Լևոնյան Քահանայապետական վարժարանում։

     

    Դորշմաթղթի չափերն են` 40,0 x 30,0 մմ։ Գեղաթերթիկի չափերը` 180x 110 մմ: Տպաքանակը՝ 36.000 հատ:

     

    Դրոշմաթուղթը ներկայացնող գրութան մեջ կարդում ենք.

     

    «Պատկանելով նշանավոր իշխանների և հայ ականավոր եկեղեցականների ընտանիքին, Ներսես Շնորհալի եղել է վանական, եպիսկոպոս, և վերջապես Կաթողիկոս, որը Հայ Եկեղեցու նվիրապետության գերագույն արժանապատվությունն է։ Ժամանակակիցները նրան տվել են «Շնորհալի» կամ «շնորհքով լի» մականունը՝ իր սրբության ու խոնարհ բարեգործության պարգևների համար, որոնք բեղմնավորեցին նրա կյանքն ու գործերը, և նաև նրա արտասովոր մարդկային, կրոնական և միստիկ անհատականության համար։

     

    Շնորհալին եղել է աստվածաբան և ինքնատիպ հոգևոր հեղինակ՝ իր Եկեղեցու վարդապետության իրազեկագիտությամբ և Քրիստոսի չարչարանքներին լիակատար նվիրումով:

     

    Շնորհալու «Հավատով խոստովանիմ» քսանչորս տողերից կազմված մեծ և սրտառուչ աղոթքը, որտեղ միահյուսված են աստվածաշնչական, ծիսական և աստվածաբանական նշումները, դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի աղոթքի ուղեցույցը։

     

    Նա եղել է Լատինական, Հունական և Ասորի եկեղեցիների հետ կարևոր շփումների խթանողն ու գլխավոր հերոսը, նրա գրություններում ուրվագծված է իսկական համամիութենական աստվածաբանությունը, մի բան, որն այն դարձնում է ժամանակակից համամիութենական շարժմանը բացարձակ նախադրող։

     

    Սուրբ Ներսես Շնորհալու կարևորությունն ու եզակի մեծությունը, որի աստվածաբանական  հեղինակությունը համեմատվում է Սուրբ Պերնարտոս Տի Քիարավալլէին, առաջին հերթին բխում է նրա հոգևոր յուրահատկությունից, որն արտահայտվում է ամենաբացարձակ պարզությամբ, բայց միևնոյն ժամանակ՝ համբավի ճնշիչ զորությամբ, ինչպես սրբի ներքին կյանքի, այնպես էլ նրա հասարակական վարքագծի միջոցով։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց