• Զարգացնենք ու խթանեք գրագիտությունը՝ հանուն կայուն ու խաղաղ հասարակության

    «Գրագիտությունը հանուն խաղաղության խրախուսում է մարդկանց սովորել խաղաղության բառապաշարը և հրաժարվել բանավոր ու ֆիզիկական բռնությունից»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ողջույնի ուղերձ է ուղարկեց Փարիզում տեղի ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային համաժողովի մասնակիցներին՝ 2023 թվականի գրագիտության միջազգային օրվա կապակցությամբ։

     

    Նորին Սրբությունն ուղերձում ընդգծում է գրագիտության կարևորությունը, որպես անհատի զարգացման և հասարակական կյանքին ակտիվ մասնակցության հիմք՝ բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտությունը խթանելու հանձնառությունը, որը համապատասխանում է տնտեսական ու գործնական պահանջներին և ուղղված է անհատի համակողմանի զարգացմանը:

     

    Սրբազան Քահանայապետը Միջազգային օրվա հետ կապված առանձնացնում է երեք հիմնական խնդիրներ: Դրանցից առաջինը` գրագիտությունն է հանուն խաղաղության, որը խրախուսում է մարդկանց սովորել խաղաղության բառապաշարը և հրաժարվել բանավոր ու ֆիզիկական բռնությունից: Ըստ Նորին Սրբության խոսքերի, խաղաղությունը պահանջում է ներդրումներ կրթական, գիտական, մշակութային և հաղորդակցության ոլորտներում։

     

    Երկրորդ մարտահրավերը վերաբերում է թվային գրագիտությանը: Թեև թվային տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռում տեղեկատվության հասանելիության և համընդհանուր կապի համար, այնուամենայնիվ, գոյություն ունի զգալի «թվային անջրպետ», որը բացառում և անտեսում է միլիոնավոր մարդկանց: Ուստի անհրաժեշտ է, որ քաղաքականությունն ու օրենսդրությունը «չանտեսեն ալգորիթմների օգտագործման վերաբերյալ ավելի լայն էթիկական մտածողությունը և նոր տեխնոլոգիաներ ուղղորդեն դեպի պատասխանատու և մարդասիրական ճանապարհ»:

     

    Եվ, վերջապես, երրորդ խնդիրը դա համապարփակ բնապահպանական գրագիտությունն է: Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ բնապահպանական ճգնաժամը սերտորեն կապված է «վատնողության մշակույթի հետ»։ Հետևաբար կոչ եմ անում հոգ տանել բնության և բնակչության առավել խոցելի շերտերի մասին: Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ոգեշնչել այնպիսի քաղաքականության և տնտեսության ստեղծմանը, որոնք կայուն են կյանքի որակի տեսանկյւնից և գործում են ի շահ Աշխարհի բոլոր ժողովուրդների:

     

    Ուղերձի ավարտին Նորին Սրբությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային համաժողովի մասնակիցներին մաղթում է հաջող աշխատանք գրագիտության խթանման գործում՝ որպես կայուն և խաղաղ հասարակության հիմք։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց