Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը հանդիպեց Շիրակի մարզպետին
Մարտի 23-ին Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը մի քանի հոգեւորականների եւ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Կարիտաս բարեսիրական կազմակերպութեան գործադիր տնօրէն Գագիկ Տարասեանի ընկերակցութեամբ այցելեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակեանին: Մարզպետը շնորհակալութիւն յայտնեց Կարիտասին՝ տարբեր ոլորտներում բարեգործական աշխատանքների իրականացման համար, որոնք յատկապէս նպաստում են գիւղական համայնքների զարգացմանը: Սրբազան Հայրը պատրաստակամութիւն յայտնեց շարունակել աջակցութեան ծրագրերը մարզում: Հանդիպման ընթացքում քննարկուեցին նաեւ մարզի որոշ գիւղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ յետագայում դրանց ուղղութեամբ համատեղ ծրագրեր մշակելու մտադրութեամբ: