Կքննարկվեն եկեղեցական համայնքների խնդիրները և մարտահրավերները
Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սինոդ
Նախագահությամբ՝
Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. ՌԱՖԱՅԷԼ ՊԵՏՐՈՍ ԻԱ.
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքի
մասնակցությամբ՝
Նվիրապետության Արքեպիսկոպոսների ու Եպիսկոպոսների
Հայ Կաթողիկե Եպիսկոպոսաց Սինոդը պետք է գումարվի 2022 թվականի Փետրվարի 4-ից 12-ը, Հռոմի՝ Քահանայապետական Լևոնյան Հայ վարժարանում։
Սինոդի բացումը պետք է կատարվի Սուրբ Պատարագով Ուրբաթ՝ Փետրվարի 4-ին առավոտյան ժամը 7:30-ին:
Սինոդական նիստերի օրակարգը հիմնականում պետք է ընդգրկի Հայ Կաթողիկե Եկեղեցու ընդհանուր կացության արժևորումն ու կարիքների ուսումնասիրությունը, ինչպես նաև թեմական հարցերն ու մարտահրավերները։
Հրավիրում ենք հավատացյալ ժողովրդին՝ ջերմորեն աղոթելու Սինոդի դիտավորության համար։
Պատրիարքություն Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց