Բաժիններ՝ Նորություններ
  • ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցը կրոնական ազատությունների մասին

    Հոմսում, որտեղ երեք տարի առաջ մոտ 160.000 քրիստոնյա էր ապրում, հիմա մոտ 1000-ն է մնացել:


    Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը իր տարեկան զեկույցն է հրապարակել աշխարհում կրոնական ազատության սահմանափակումների մասին: Զեկույցն հատկապես ուշադրություն է հրավիրում Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հանդեպ սաստկացած հալածանքներին, որոնց հետևանքով աննախադեպ արագությամբ դատարկվում են նախկին քրիստոնեական բնակավայրերը.միայն սիրիական Հոմս քաղաքում, որտեղ երեք տարի առաջ բնակչության թիվը մոտ 160.000 էր, հիմա մոտ 1000 բնակիչ է մնացել, իսկ Իրաքի Մոսուլ քաղաքը ամբողջովին դատարկվել է քրիստոնյաներից: Կենտրոնական Աֆրիկայում քրիստոնյաների և մահմեդականների միջև լարված դրության հետևանքով 1մլն.ից ավելի մարդ արտաքսվել է իրենց բնակավայրերից: Որոշ երկրներում քրիստոնյաների հետ միասին հալածվում են նաև մահմեդականներ, ընդ որում հալածվող քրիստոնյաներն ու մահմեդականները օգնում են միմյանց, օրինակ՝ Եգիպտոսում մահմեդականները իրենց ծայրահեղական հավատակիցների հարձակումներից պաշտպանել են կաթողիկե մի եկեղեցի, նմանատիպ մի դեպք եղել է նաև Պակիստանում:

Օրացույց

Օրացույց