• Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքն ընդունեց Ն. Ս. Արամ Ա Կաթողիկոսին

    Պաշտոնական այցելություններ՝ ի պայծառություն Եկեղեցու


    2021թ. հոկտեմբերի 12-ին Բեյրութի հայ կաթողիկէ Պատրիարքարանում Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա-ին:

     

    Արամ Ա Վեհափառ Հայրապետը ջերմորեն շնորհավորեց Հոգևոր Տիրոջը՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևոր առաջնորդ ընտրվելու առթիվ, անդրադարձավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Հայ Կաթողիկէ Պատրիարքության միջև գոյություն ունեցող հարաբերություններին և, լավ ճանաչելով Հոգևոր Տիրոջը, հույս հայտնեց, որ գործակցական ոգով ու նվիրյալ ծառայությամբ իր կարևոր նպաստը պիտի բերի Հայ Կաթողիկէ Եկեղեցու պայծառության և հայ ժողովրդի ներքին միասնականության ամրապնդման համար:

     

    Իր հերթին, Հոգևոր Տերը իր հոգեկան գոհունակությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ բարեմաղթանքների համար, ինչպես նաև երկար տարիներ մոտիկից ճանաչելով Նորին Սրբությանը, ծանոթ լինելով նրա միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում հարուստ փորձառությանը և Վատիկանի հետ ունեցած սերտ կապերին՝ վստահեցրեց, որ Պատրիարքության գործակցությունը նույն ոգով պիտի շարունակվի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության հետ։

     

    Ապա, երկու հոգևոր առաջնորդները մեկ ժամից ավելի մտերմիկ զրույց ունեցան:

     

    Հայտնենք, որ հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանը, Վենեսուելայի հոգևոր տեսուչ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանյանը, Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Հովակիմ Վրդ. Բանճարճյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգշ. Տ. Սարգիս Աբղ. Աբրահամյանը։ Իսկ Հոգևոր Տիրոջ կողքին էին Պատրիարքական փոխանորդ Գերապայծառ Տ. Գևորգ Եպս. Ասատուրյանը, Պատրիարքական Փոխանորդ եւ Զմմառու Վանքի Մեծավոր Հ. Գաբրիէլ Թ.Ծ.Վ. Մուրադյանը  և Լիբանանում ու Հայաստանում  ծառայող հոգևորականներ։

     

    Աղբյուրը՝ Հայ Կաթողիկէ Պատրիարքարան

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց