• Ռաֆայել Սրբազանը Իտալիայում էր

    Ռաֆայել Սրբազանը Իտալիայում էր


     Փետրվարի սկզբին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը աշխատանքային այցով գտնվում էր Վատիկանում, որտեղ հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան հոգևորականների հետ: Արևելյան Եկեղեցիների վարչության ղեկավար կարդինալ Սանդրիի հետ քննարկել են 2015թ. համար նախատեսված թեմական ծրագրերը: Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջ. Ռավասիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված եկեղեցական միջոցառումները: Վատիկանն այս տարի կհրատարակի 1490 էջանոց մի գիրք, որտեղ ներկայացված կլինի ամբողջ աշխարհում հայոց ցեղասպանության մասին գոյություն ունեցող հսկայական գրականության և տեսանյութերի ցանկը:

Օրացույց

Օրացույց


Recent Comments