Վասն հայրենեաց եւ հայոց բանակի
Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանում հայ կաթողիկէների Առաջնորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը եղբայրական այցելություն է կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդ Գերշն. Տ. Եզրաս Արքեպս. Ներսիսյանին: Հ. Պետրոսը Եզրաս Սրբազանի հետ կիսել է իր մտահոգությունը՝ Արցախում տիրող պատերազմական իրավիճակի համար, ապա այլ հոգևորականների հետ միասին աղոթքն են բարձրացրել առ Աստված՝ Արցախի, մայր հայրենիքի խաղաղության և հայոց բանակի հաղթանակի համար: