• Ամառային ճամբար՝ Վինյովում,

    Ամառային ճամբար՝ Վինյովում


    Ռուսաստանի Դաշնության Վինյովի հայ կաթողիկե համայնքի 10-15 տարեկան պատանիների համար ժողովրդապետ Հ. Սեդրակ վրդ. Խիթարյանի նախաձեռնությամբ 2014թ. հուլիսի 7-14-ը կազմակերպվել է ամառային 7-օրյա ճամբար Տուլա քաղաքից քիչ հեռու գտնվող Շեկինոյում: Ճամբարի ընթացքում պատանիների հանգիստը զուգակցվել է հոգևոր դաստիարակությանն ու տարբեր հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներով՝ կրոնագիտություն, ասեղնագործություն, նկարչություն, երգեցողություն, պար: Ճամբարականներն ամեն օր մասնակցել են Սուրբ Պատարագի և անմիջականորեն շփվել ժողովրդապետի հետ: Կազմակերպվել են սպորտային և ինտելեկտուալ խաղեր: Հատուկ ուշադրության է առնվել հայերենի և հայոց պատմության դասընթացների կազմակերպումը, քանի որ մասնակից պատանիների մեծ մասը, Հայաստանից դուրս ծնված և ապրած լինելով, հայերեն գրել և կարդալ չգիտե, թեև խոսում է հայերեն: Ճամբարի վերջին օրը պատանիներն իրենց պատրաստած թատերական ներկայացմամբ անակնկալ են մատուցել իրենց ծնողներին և միմյանցից բաժանվել գեղեցիկ հուշերով, լիցքավորված և հարստացած թե հոգևորապես և թե նոր ընկերական հարաբերություններով:

    1 2

Օրացույց

Օրացույց