• «Տեխնոլոգիական զարգացումը չի ընթացել մարդկային խղճի զարգացման հետ համընթաց».հատվածներ՝ «Գովեմ զՔեզ» շրջաբերականից

    «Օրեցօր ավելանում է վտանգը, որ մարդը կօգտագործի իր իշխանությունը ո՛չ այնպես, ինչպես պետք է օգտագործի», 105


    24 օգոստոսի, 2016թ.

    52.Աղքատ երկրների արտաքին պարտքը դարձել է նրանց կառավարելու մի ձև, սակայն սա այն դեպքը չէ, երբ հաշվի է առնված բնապահպանական պարտքը։ Զարգացող երկրները, որտեղ հայտնաբերված են կենսոլորտի ամենակարևոր ռեսուրսները, շարունակում են տարբեր ճանապարհներով նպաստել ավելի հարուստ երկրների զարգացմանը՝ իրենց ներկայի ու ապագայի գնով:

     

    Հարավի աղքատ երկրների հողը հարուստ է և հիմնականում աղտոտված չէ, սակայն բարիքների ու ռեսուրսների հասանելիությունը՝ կենսական կարիքները բավարարելու համար, խոչընդոտվում է առևտրային հարաբերությունների և սեփականության համակարգի պատճառով, որը կառուցվածքային արգելք է։ Զարգացած երկրները պարտավոր են օգնել վճարելու այս պարտքը՝ զգալիորեն սահմանափակելով իրենց  չվերականգնվող էներգիայի օգտագործումը, օգնելով ավելի աղքատ երկրներին իրականացնել կայուն զարգացման ծրագրեր և քաղաքականություն։

     

    Ամենաաղքատ տարածաշրջաններն ու երկրներն ավելի քիչ են ունակ ընդունելու շրջակա միջավայրի ազդեցության կրճատման նոր մեթոդներ, քանի որ նրանք չունեն միջոցներ զարգացնելու անհրաժեշտ գործընթացներն ու հոգալու իրենց ծախսերը։ Մենք պետք է շարունակենք գիտակցել, որ, ելնելով  կլիմայական փոփոխությունից, կան զանազան պարտավորություններ։

     

    Ինչպես ԱՄՆ-ի եպիսկոպոսներն են ասել, ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի «աղքատների, թույլ և խոցելի մարդկանց կարիքներին՝ մի բանավեճում, որտեղ հաճախ գերակշռում են ավելի հզոր շահեր»։

     

    Մենք կարիք ունենք ամրապնդելու մեր այն  համոզմունքը, որ մենք մեկ մարդկային ընտանիք ենք։ Չկան քաղաքական ու սոցիալական այնպիսի սահմաններ ու պատնեշներ, որոնց հետևում մենք կարող ենք թաքնվել, դեռ ավելին, կա անտարբերության համընդհանրացում…

     

    Տեխնոլոգիա։ Ստեղծարարություն և էներգիա

     

    102․Մարդկությունը մտել է նոր դարաշրջան, որտեղ մեր տեխնիկական հմտությունը հասցրել է մեզ խաչվող ուղիների առաջ։ Մենք երկու դարաշրջանների հսկայական փոփոխության ալիքների շահառուներ ենք․ շոգեմեքենաներ, երկաթուղիներ, հեռագրություն, էլեկտրականություն,  ավտոմոբիլներ, ինքնաթիռներ, քիմիական արդյունաբերություն, ժամանակակից բժշկություն, տեղեկատվական տեխնոլոգիա և ավելի վերջերս՝ թվային հեղափոխություն, ռոբոտաշինություն, բիոտեխնոլոգիաներ և նանոտեխնոլոգիաներ։ Ճիշտ կլինի ուրախանալ այս առաջընթացներով և ոգևորվել այս հսկայական հնարավորություններով, որոնք նրանք շարունակում են բացել մեր առջև, քանի որ «գիտությունը և տեխնոլոգիան Աստծո տված մարդկային ստեղծարարության հիանալի շնորհներ են»։ Բնության փոփոխությունը՝ օգտակար նպատակներով, հենց սկզբից առանձնացրել է մարդկային ընտանիքը․ տեխնոլոգիան ինքնին «արտահայտում է ներքին լարվածություն, որը դրդում է մարդկանց աստիճանաբար հաղթահարել նյութական սահմանափակումները»։ Տեխնոլոգիան բուժել է անհամար չարիքներ, որոնք սովորաբար վնասում ու սահմանափակում են մարդկային արարածներին։ Ինչպե՞ս կարող ենք երախտապարտ չլինել ու չգնահատել այս առաջընթացը, հատկապես բժշկության, ճարտարագիտության և կապի ոլորտներում։ Ինչպե՞ս կարող ենք չընդունել շատ գիտնականների ու ճարտարապետների աշխատանքը, ովքեր, զարգացումը կայուն դարձնելու համար, ապահովել են այլընտրանքներ։

     

    103․ Տեխնոլոգիական գիտությունը, երբ այն լավ է ղեկավարվում, կարող է ստեղծել մարդկային կյանքը բարելավելու կարևոր միջոցներ, օգտակար կենցաղային տեխնիկայից մինչև մեծ տրանսպորտային համակարգեր, կամուրջներ, շենքեր և հասարակական վայրեր։ Այն կարող է նաև ստեղծել արվեստ և տղամարդկանց ու կանանց կարողություն տալ՝ խորանալու նյութական աշխարհի մեջ, «ցատկելու» դեպի գեղեցկության աշխարհ։ Ո՞վ կարող է ժխտել օդանավի կամ էլ երկնաքերի գեղեցկությունը։ Արվեստի և երաժշտության արժեքավոր գործերը հիմա պարտավորեցնում են մեզ օգտագործել նոր տեխնոլոգիաներ։ Այսպիսով, ինչ-որ մեկի կողմից ծրագրված գեղեցկության մեջ, ով օգտագործում է նոր տեխնոլոգիական գործիքներ և այսպիսի գեղեցկության մտահայումի մեջ տեղի է ունենում մի վիթխարի թռիչք, որի արդյունքում իրականանում է մի բան, որը բացառապես մարդկային է։

     

    104․ Սակայն պետք է ընդունել նաև, որ ատոմային էներգիան, բիոտեխնոլոգիան, տեղեկատվական տեխնոլոգիան, մեր ԴՆԹ-ի մասին գիտելիքը և շատ այլ կարողություններ, որոնք մենք ձեռք ենք բերել, մեզ հսկայական իշխանություն են տվել։ Ավելի ճիշտ, դրանք տրվել են գիտելիքի հետ միասին և հատկապես տնտեսական ռեսուրսները, որպեսզի օգտագործենք դրանք. մի տպավորիչ գերիշխանություն՝ ամբողջ մարդկության և աշխարհի հանդեպ։ Մարդկությունը երբեք չի ունեցել նմանատիպ հզորություն՝ ինքն իր նկատմամբ, սակայն չկա վստահություն, որ այդ հզորությունը խելամտորեն կօգտագործվի, հատկապես երբ մենք հաշվի ենք առնում այն փաստը թե ինչպես է այն օգտագործվում վերջին ժամանակահատվածում։ Բայց մենք պետք է մտածենք 20-րդ դարի կեսերին ատոմային ռումբերի նվազեցման մասին, կամ էլ տեխնոլոգիայի այն դասի մասին, որը նացիզմը, կոմունիզմը  և այլ տոտալիտար վարչակարգեր կիրառեցին՝ միլիոնավոր մարդկանց ոչնչացնելու համար, էլ չխոսենք ավելացող մահացու զենքերի զինանոցի մասին, որը հասանելի է ժամանակակից պատերազմի համար։ Ու՞մ ձեռքերում է այս հզորությունը, կամ արդյո՞ք այն վերջիվերջո սպառվելու է։ Այս ամենն ունենալը չափազանց վտանգավոր է մարդկության մի փոքր հատվածի համար։

     

    105.Մի միտում կա հավատալու, որ հզորության մեջ ամեն մի աճ ինքնին նշանակում է «առաջընթացի» աճ», առաջխաղացում «պաշտպանության, օգտակարության, բարեկեցության, եռանդի մեջ, նոր արժեքների միաձուլում՝ մշակույթի հոսքի մեջ», կարծես, որպես այդպիսին, իրականությունը, բարությունն ու ճշմարտությունն ինքնաբերաբար հոսում են տեխնոլոգիական ու տնտեսական ուժից։ Փաստն այն է, որ «ժամանակակից մարդը չի վարժեցվել այս իշխանությունը ճիշտ օգտագործելու», որովհետև մեր հսկայական տեխնոլոգիական զարգացումը չի ընթացել մարդկային պատասխանատվության, արժեքների և խղճի զարգացման հետ համընթաց։ Յուրաքանչյուր դարաշրջան հակված է միայն խղճուկ տեղեկացվածություն ունենալ՝ սեփական սահմանափակումների մասին։ Հնարավոր է, որ մենք հիմա լրջորեն չենք հասկանում մեր առջև հայտնված մարտահրավերները։

     

    «Օրեցօր ավելանում է վտանգը, որ մարդը կօգտագործի իր իշխանությունը ո՛չ այնպես, ինչպես պետք է օգտագործի», որի հետևանքով, «իշխանությունը երբեք չի համարվում ընտրության պատասխանատվություն, որը ժառանգում ենք ազատությամբ», քանի որ դրա «նորմերը բխում են ենթադրյալ անհրաժեշտությունից, օգտակարությունից կամ անվտանգությունից»:

     

    Բայց մարդկային էակները ամբողջովին ինքնավար չեն: Մեր ազատությունը սահմանափակվում է այն ժամանակ, երբ անգիտակցաբար հանձնվում է անգիտակցականի կույր ուժերին, առաջնային կարիքներին, անձնական շահին և բռնությանը։ Այս իմաստով, մենք կանգնած ենք մերկ և բաց՝ մեր մշտապես աճող իշխանության առջև՝ զուրկ այն կառավարելու միջոցներից։ Մենք ունենք որոշ մակերեսային մեխանիզմներ, բայց մենք չենք կարող պնդել, որ ունենք պատշաճ էթիկա, մի մշակույթ ու հոգևորություն, որն անկեղծորեն կարող է դնել սահմաններ և ուսուցանել ողջամիտ ինքնազսպվածություն։

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց