• Տոն Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինես եպիսկոպոսի

    «Ապ­աշ­խա­րե­ցէ՛ք, որով­հե­տեւ եր­կն­քի ար­քա­յու­թիւ­նը մօ­տե­ցել է», (Մատթ. 3, 1-2)


    Հայ Կաթողիկէ Եկեղեցին Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինես եպիսկոպոսի անունները միասին հիշատակող տոն ունի՝ կապված հայկական ավանդության հետ, որը հիմնված Ագաթանգեղոսի պատմության վրա, ըստ որի այս երկու սրբերի մասունքները Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստան է բերել Կեսարայից և նրանց ամփոփման վայրերում եկեղեցիներ կառուցել:

     

     Սուրբ Հովհաննես Կարապետ (Մկրտիչ)

     

    Սուրբ Հովհաննես Կարապետը կամ Մկրտիչը քրիստեության մեծագույն սրբերից և անհատականություններից է, որի անունը մշտապես հիշատակվում է հայկական ժամերգությունների և Սուրբ Պատարագի ժամանակ՝ Աստվածամոր, առաքյալների, Ստեփանոս նախավկայի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողքին: Պատճառը աստվածային ծրագրում Հովհաննեսի մեծ դերակատարությունն էր, որ ունեցավ՝ Իսրայելի ժողովրդին պատրաստելով Օծյալի գալստյանը, մկրտելով նրանց ջրով և ապաշխարություն քարոզելով: Իսկ երբ Տեր Հիսուս Քրիստոսը սկսեց իր երկրային առաքելությունը՝ Հովհաննեսից մկրտվելով, Հովհաննեսը սկսեց խոնարհությամբ քաշվել երկրորդային պլան՝ ասպարեզը զիջելով Նրան, ով իրենից մեծ էր, որի «կոշիկների կապերը արձակելու ինքն արժանի չէր», ինչպես ինքն ասաց իր աշակերտներին: Իր այս խոնարհությամբ, Աստծո կամքը կատարելու անվերապահ արմատական պատրաստակամությամբ Հովհաննես Մկրտիչը օրինակ է բոլոր քրիստոնյաների համար՝ ճգնավորների, անապատական հայրերի, քահանաների, աշխարհականների, ովքեր ձգտում են սրբության:

    Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը. «Հր­է­աս­տա­նի Հե­րով­դէս թա­գա­ւո­րի օրով Աբի­ա­յի քա­հա­նա­յա­կան ըն­տա­նի­քից Զաքարիա անու­նով մի քա­հա­նայ կար, որի կի­նը Ահա­րո­նի դուստրե­րից էր. նրա անու­նը Եղի­սա­բեթ էր: Եւ եր­կուսն էլ Աստծոյ առաջ ար­դար էին ու անա­րատ կեր­պով ըն­թա­նում էին Տի­րոջ բո­լոր պա­տուի­րան­նե­րի եւ օրէնք­նե­րի ճա­նա­պար­հով: Նրանք որ­դի չու­նէ­ին, որով­հե­տեւ Եղի­սա­բե­թը ամուլ էր, եւ եր­կուսն էլ իրենց առա­ջա­ցած տարի­քում էին:

    Եւ մինչ Զա­քա­րի­ան Աստծոյ առ­ջեւ իր քա­հա­նա­յա­կան պաշ­տօ­նն էր կա­տա­րում, իր կար­գի օրե­րը հա­սած լի­նե­լով, ըստ քա­հա­նա­յու­թեան օրէն­քի, նրան վի­ճա­կուեց մտ­նել Տի­րոջ տա­ճա­րը եւ խն­կար­կել: Եւ խն­կար­կու­թեան ժա­մին ժո­ղո­վր­դի ամ­բողջ բազմութիւ­նը դր­սում աղօթ­քի էր կան­գ­նած: Եւ Տի­րոջ հրեշ­տա­կը երե­ւաց նրան՝ խնկերի սե­ղա­նի աջ կող­մում կան­գ­նած: Երբ Զա­քա­րի­ան նրան տե­սաւ, խռո­վուեց, եւ վախ ըն­կաւ նրա մէջ: Տի­րոջ հրեշ­տա­կը նրան ասաց. «Մի՛ վա­խե­ցիր, Զա­քա­րի­ա՛, քանզի քո աղօթ­քը լսե­լի եղաւ. քո կի­նը՝ Եղի­սա­բե­թը, մի որ­դի կծնի քեզ, եւ նրա անու­նը Յով­հան­նէս կդնես: Նա քեզ հա­մար ու­րա­խու­թիւն եւ ցն­ծու­թիւն կլի­նի, եւ շա­տե­րը կուրա­խա­նան նրա ծնն­դով, որով­հե­տեւ նա Տի­րոջ առաջ մեծ կլի­նի, գի­նի եւ օղի չի խմի եւ մօր որո­վայ­նից սկ­սած Սուրբ Հո­գով կլցուի եւ Իս­րա­յէ­լի որ­դի­նե­րից շա­տե­րին կդարձ­նի դէ­պի իրենց Տէր Աս­տուա­ծը: Նա Եղի­ա­յի հո­գով եւ զօ­րու­թեամբ պի­տի գնայ նրա առջեւից, որ­պէս­զի հայ­րե­րի սր­տե­րը որ­դի­նե­րին դար­ձ­նի ու ան­հ­նա­զանդ­նե­րին՝ ար­դար­նե­րի իմ­աս­տու­թեա­նը՝ Տի­րոջ հա­մար պատ­րաստ մի ժո­ղո­վուրդ կազ­մե­լու»: Եւ Զա­քա­րի­ան ասաց հրեշ­տա­կին. «Ես ի՞նչ կերպ կիմա­նամ այդ, քանզի ես ծեր եմ, եւ կինս էլ առա­ջա­ցած տա­րի­քում է»: Հրեշ­տա­կը նրան պա­տաս­խա­նեց եւ ասաց. «Ես Գաբ­րի­է­լն եմ, որ կան­գ­նում եմ Աստծոյ առաջ. ես ու­ղար­կուե­ցի խօ­սե­լու քեզ հետ եւ այդ բա­նը քեզ աւե­տե­լու: Եւ ահա, դու հա­մր կլի­նես եւ չես կա­րո­ղա­նայ խօ­սել մին­չեւ այն օրը, երբ այդ կա­տա­րուի, քա­նի որ դու չհա­ւա­տա­ցիր իմ խօս­քե­րին, որ կիրականանան իրենց ժա­մա­նա­կին»:

    Իսկ ժո­ղո­վուր­դը սպա­սում էր Զա­քա­րի­ա­յին. զար­մա­նում էին, որ տա­ճա­րում նա ուշա­նում է: Եւ երբ նա դուրս եկաւ, չէր կա­րո­ղա­նում խօ­սել նրանց հետ: Եւ նրանք իմա­ցան, որ տա­ճա­րում տե­սիլք է տե­սել. եւ նա նշա­նա­ցի էր խօ­սում նրանց հետ ու մնում էր պա­պան­ձուած: Եւ երբ պա­շտա­մուն­քի իր օրե­րը լրա­ցան, գնաց իր տու­նը: Այդ օրե­րից յե­տոյ նրա կի­նը՝ Եղի­սա­բե­թը, յղի­ա­ցաւ: Հինգ ամիս նա թաք­ց­նում էր ին­քն իրեն եւ ասում. «Այս ի՛նչ բան արեց ինձ Տէ­րը իմ այս օրե­րին, երբ նա­յեց ինձ վրայ՝ վերաց­նե­լով իմ նա­խա­տին­քը մարդ­կանց մի­ջից» (Ղուկ. 1, 5-25):

    Նրա ծնունդից հետո Զաքարիայի լեզուն իսկապես բացվեց և նա սկսեց օրհնաբանել Աստծուն. «Զա­քա­րի­ան՝ նրա հայ­րը, Սուրբ Հո­գով լցուեց, մար­գա­ր­է­ա­ցաւ եւ ասաց. «Օր­հ­նեալ է Իս­րա­յէ­լի Տէր Աս­տուա­ծը, որ այ­ցի եկաւ մեզ եւ փր­կու­թիւն բե­րեց իր ժո­ղո­վր­դին: Եւ իր ծա­ռայ Դաւ­թի տնից մեզ հա­մար մի հզ­օր Փր­կիչ հա­նեց, ինչ­պէս որ խօ­սել էր սր­բե­րի բե­րա­նով, որոնք հին դա­րե­րում նրա մար­գա­րէ­ներն էին. փրկութիւն մեր թշ­նա­մի­նե­րից եւ բո­լոր մեզ ատող­նե­րի ձեռ­քից՝ ողոր­մու­թիւն անե­լու հա­մար մեր հայ­րե­րին եւ յի­շե­լու իր սուրբ ուխ­տը. այն եր­դու­մը, որ արել էր մեր հօ­րը՝ Աբ­րա­հա­մին, որ­պէս­զի թշ­նա­մի­նե­րի ձեռ­քից փր­կուած՝ կա­րո­ղա­նանք առանց եր­կիւ­ղի ծա­ռա­յել նրա առաջ սր­բու­թեամբ եւ ար­դա­րու­թեամբ՝ մեր կեան­քի բո­լոր օրե­րում» (Ղուկ. 1:67-75)։

    Համաձայն Գաբրիելի հրամանի՝ մանկանը անվանեցին Հովհաննես (հուն.՝ ioannes, եբր.՝ johohanan), որ թարգմանվում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն:

    Հովհաննեսն իր մանկությունն ու պատանեկությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Ավետարանից հայտնի վերջին տվյալը Հովհաննեսի մանկության մասին հետևյալն է. «Եւ մա­նու­կն աճում ու զօ­րա­նում էր հոգով եւ մնում էր ամա­յի տե­ղե­րում մին­չեւ Իսրայէլում նրա երե­ւա­լու օրը» (Ղուկ. 1:80):

    Հովհաննես Մկրտիչը որպես քարոզիչ հանդես եկավ երեսուն տարեկան հասակում: Նրա քարոզչության մասին խոսում են բոլոր Ավետարանիչները. «…Աստծոյ խօս­քը լսե­լի եղաւ Զա­քա­րի­ա­յի որ­դի Յով­հան­նէ­սին անա­պա­տում: Եւ նա եկաւ Յոր­դա­նա­նի կող­մը՝ ապ­աշ­խա­րու­թեան մկր­տու­թիւն քա­րո­զե­լու մեղ­քե­րի թողու­թեան հա­մար, ինչ­պէս գրուած է Եսա­յի մար­գա­րէի պատ­գամ­նե­րի գր­քում. «Անապա­տում կան­չո­ղի ձայ­նն է. պատ­րաս­տե­ցէ՛ք Տի­րոջ ճա­նա­պար­հը, հար­թե­ցէ՛ք նրա շա­ւիղ­նե­րը: Բո­լոր ձո­րե­րը թող լցուեն, բո­լոր լեռ­ներն ու բլուր­նե­րը խո­նար­հուեն, դժուա­րին ճա­նա­պարհ­նե­րը թող հեշտ դառ­նան, առա­պար­նե­րը՝ հարթ ճա­նա­պարհ­. եւ ամէն մարդ կտես­նի Աստծոյ փր­կու­թիւ­նը» (Ղուկ. 3, 2-6):

     

    «Այն օրե­րին Յով­հան­նէս Մկր­տի­չը գա­լիս է քա­րո­զե­լու Հր­է­աս­տա­նի անա­պա­տում եւ ասում. «Ապ­աշ­խա­րե­ցէ՛ք, որով­հե­տեւ եր­կն­քի ար­քա­յու­թիւ­նը մօ­տե­ցել է»: (Մատթ. 3, 1-2):

     

    Հովհաննես Մկրտիչը ուղ­տի մա­զից զգեստ և կաշվե գոտի էր կրում, իսկ նրա կերա­կուրը մո­րեխ և վայ­րի մե­ղր էր: Բո­լոր երու­սա­ղե­մ­ցի­նե­րը, Հրե­աս­տա­նի ու Հորդանանի շր­ջա­կայ­քի ժո­ղո­վուր­դը գնում էին նրա մոտ և Հորդանան գե­տում մկրտվում ու խոս­տո­վա­նում էին իրենց մեղ­քե­րը: Այսպիսով, ժողովուրդը հետևում էր նրան և անգամ մտածում, թե գուցե Հովհաննեսն է սպասյալ Մեսիան: Սակայն նա մխիթարիչ խոսքերով ժողովրդին ավետում է բարի լուրը. «Ես ձեզ մկր­տում եմ ջրով, բայց գա­լիս է ին­ձ­նից աւե­լի Զօ­րա­ւո­րը, որի կօ­շիկ­նե­րը հա­նե­լու ար­ժա­նի չեմ ես. նա ձեզ կմկր­տի Սուրբ Հո­գով եւ հրով» (Ղուկ. 3:16-17):

     

    «Կար մի մարդ՝ Աստ­ծուց ու­ղար­կուած. անու­նը՝ Յով­հան­նէս: Սա եկաւ որ­պէս վկայ, որ­պէս­զի վկա­յի Լոյ­սի մա­սին, որ բո­լո­րը նրա մի­ջո­ցով հա­ւա­տան: Ին­քը լոյ­սը չէր, այլ եկել էր, որ վկա­յի Լոյ­սի մա­սին» (Յովհ. 1, 6-8): Այսպիսով, Լույսին՝ Քրիստոսին, նախորդելը պատճառ է հանդիսացել, որ Հովհաննեսին տրվել է նաև մեկ այլ անվանում՝ Հովհաննես Կարապետ (Նախակարապետ), որ նշանակում է առջևից գնացող:

     

    Հիսուսը Գալիլեայից գալիս է Հորդանան, որպեսզի մկրտվի Հովհաննեսի ձեռամբ. «Եւ ամ­բողջ ժո­ղո­վր­դի մկր­տուե­լուց յե­տոյ Յի­սուս եւս մկր­տուեց, ու երբ աղօթ­քի կանգնեց, եր­կին­քը բա­ցուեց, եւ Սուրբ Հո­գին մար­մ­նա­ւոր տես­քով, որ­պէս աղաւ­նի, իջաւ նրա վրայ. եւ եր­կն­քից ձայն եկաւ, որ ասում էր. «Դու ես իմ սի­րե­լի Որ­դին, որ ունես իմ ամ­բողջ բա­րե­հա­ճու­թիւ­նը» (Ղուկ. 3, 21-22):

     

    Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտելն ու նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Ըստ ավետարանիչների՝ այս առաքելությունից հետո Հերովդես թագավորը բան­տարկեց Հովհաննեսին՝ իր եղ­բայր Փի­լիպ­պո­սի կնոջ՝ Հե­րով­դի­ա­յի պատ­ճա­ռով, որով­հե­տև Հով­հան­նե­սը Հերովդեսին հանդիմանել էր, ասելով, որ օրինավոր չէ, որ նա իր եղբոր կնոջն իբրև կին ունենա:

     

    Ղուկաս Ավետարանիչը Հովհաննես Մկրտչի բանտարկության վերաբերյալ հայտնում է հետևյալը. «Բայց Հե­րով­դէս չոր­րոր­դա­պե­տը, յան­դի­մա­նուած լի­նե­լով Յովհան­նէ­սի կող­մից իր եղ­բ­օր կնոջ՝ Հե­րով­դի­ա­յի պատ­ճա­ռով եւ այն բո­լոր չա­րիք­նե­րի հա­մար, որ Հե­րով­դէ­սը գոր­ծել էր, այդ ամէնի վրայ աւե­լա­ց­րեց եւ այն, որ Յով­հան­նէ­սին բան­տար­կեց» (Ղուկ. 3, 19-20):

     

    Հե­րով­դե­սը կա­մե­նում էր սպա­նել Հովհաննեսին, սակայն վա­խե­նում էր ժո­ղո­վր­դից, քա­նի որ նրան որ­պես մար­գա­րե էին ըն­դու­նում: Եվ, ի վերջո, նման առիթ է ընձեռվում. Հե­րով­դե­սի ծնն­դյան տա­րե­դար­ձի ժամանակ, երբ Հե­րով­դի­ա­յի դուս­տ­րը հրավիրյալների առաջ պա­րում է, հրապուրվելով նրա պարով՝ Հե­րով­դե­սը նրան խոստանում է տալ այն, ինչ նա կամենա: Եվ վերջինս, նախապես խրա­տված լի­նե­լով իր մորից, ասում է. «Տո՛ւր ինձ այս­տեղ, սկու­տե­ղի վրայ, Յով­հան­նէս Մկրտ­չի գլու­խը» (Մտթ. 14, 8): Թագավորը տխրում է, սակայն հետևելով իր երդմանը՝ մարդ է ուղարկում և բանտի մեջ գլխատել տալիս Հովհաննեսին, և նրա գլուխը սկուտեղի վրա տրվում է աղջկան, ով էլ իր հերթին այն փոխանցում է իր մորը: Իսկ Հովհաննես Մկրտչի աշակերտները վերցնում են մարմինը և թաղում:

     

    Հիսուս Հովհաննես Մկրտչին անվանում է «ճրագ», որը լուսավորում էր մարդկանց. «Յովհաննէսն էր ճրա­գը, որ վա­ռուած էր եւ լոյս էր տա­լիս, եւ դուք կա­մե­ցաք միառժամա­նակ ցն­ծալ նրա լոյ­սով» (Յովհ. 5, 35):

     

    Ըստ ավանդության, Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները և ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվել է նշանավոր «Սուրբ Կարապետ» վանքը:

     

    Աթանագինես եպիսկոպոս

     

    Աթանագինես եպիսկոպոսը եղբայրն էր Սբ. Գրիգոր Լուսավորչի Մարիամ տիկնոջ, Սեբաստիայի և Կեսարիայի միջասահման գավառից, որ մանկության օրերին սրբության շնորհք ցույց տալով, որդեգրվեց Սեբաստիայի եպիսկոպոսի կողմից, և նրա կողմից քահանա ձեռնադրվելով, գնաց նվիրվելու բարբարոսների ձեռքը ընկած գերիների ազատման գործին: Ճանապարհին գործած հրաշքներով և կատարած քարոզներով Աթանագինեսը դարձի բերեց բազմաթիվ հեթանոսների: Այնուհետև ձեռնադրվեց Պիտաքտոնի եպիսկոպոս և նշանավորվեց մեծագործություններով: Ագրիկողայոս դատավորի օրոք, երբ հալածանքը սաստկացավ Սեբաստիայում, Աթանագինեսն այցելության եկավ բանտարկյալներին և քաջալերեց նրանց: Նրա համբավը հասել էր Դիոկղետիանոսին և Մաքսիմիանոսին, Ագրիկողայոսը կայսերական հրաման ստացավ նրան սպանելու: Նրա աշակերտներից ոմանք իրենից առաջ ձերբակալվել և նահատակվել էին. նրանցից մեկը սակայն, Սևերիանոսը, որ ուրացել էր քրիստոնեությունը, մատնել էր նրան չարախոսությամբ, իբրև կայսրերին թշնամացող: Քննության ավարտին, երբ հաստատվեց արիությունն իր հավատքի մեջ, Աթանագինեսն անմիջապես կրակը նետվեց, ուր ավանդեց իր հոգին: Ոմանք պատմում են, թե Աթանագինեսը գլխատվել է իր տասը աշակերտների հետ, որոնց անունները չեն հիշատակվում: Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայի Ղևոնդիոս Հայրապետից իբրև պարգև ստացավ Աթանագինեսի մարմինը, որ Ս. Հովհաննես Կարապետի նշխարների հետ միասին Հայաստան բերելով, զետեղեց հայկական վանքերի մեջ:

     

    Պատրաստեց՝ Հրանուշ Սարգսյանը

     

     

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց