Բաժիններ՝ Հոդվածներ
  • Տիրամայրը և Նապոլեոնը

    «Աստված հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին», Ղկ, Ա:


    Հաճախ մորս շրթունքներից լսում էի հետևյալ բացականչությունները.«Սիրելի՛ զավակս, հպարտությունը կուրացնում է մարդուն»: Այն ժամանակ շատ արժեք չէի տալիս այս խոսքերին, բայց հետո կյանքն ինձ հայտնեց դրանց ճշմարիտ և խորունկ իմաստը:

    Քանի՛ քանի՛ անգամ անձնապես զգացել եմ, թե, հիրավի, հպարտությունը որքան ճշմարիտ մի կուրություն է:

    Քանի՛ անգամներ ստուգեցի, թե հպարտության պատճառով որոշ մարդիկ չեն կարողանում հաստատել իրական և անկեղծ հարաբերություն՝ նույնիսկ ամենաբացահայտ եղելությունների և կացությունների միջև:

    Եզակի մի պարագա է Նապոլեոն Բոնապարտը, ով իր անսահման հպարտության պատճառով անվստահություն ցուցաբերեց Տիրամոր հանդեպ ևս, Տիրամոր ներկայությունը համարեց անհանգիստ, ճնշող և ձանձրալի մի ներկայություն:

    Ահա՛ ձեզ իրողությունները:

    Նափոլեոնը ծնվել է Կորսիկայի Աժաչչիո քաղաքում՝ 1769թ. օգոստոսի 15-ին: Չափահաս դարձած՝ նա պետք է, որ ուրախանար՝ տոնելով իր ծնունդը նույն օրը, երբ Եկեղեցին հիշատակում է Մարիամի ծնունդը՝ դեպի երկինք, որ Վերափոխումն է.այսպիսի մի գեղեցիկ զուգադիպություն պետք է, որ ուրախությամբ թրթռացնի յուրաքանչյուր քրիստոնյայի սիրտը:

    Ընդհակառակն, Նապոլեոնը բարկություն ցուցաբերեց, որովհետև հպարտությունը, իսկապես, կուրացնում է:

    Իր բարկությունը սաստկանում է, երբ իմանում է, որ Վերափոխյալ Աստվածամոր տոնի օրը տոնվում էր նաև «ուխտը Լյուդովիկոս 13-րդի»: Արդարև, Ֆրանսիայի այդ թագավորը 1637թ. օգոստոսի 15-ին հրապարակել էր մի հանդիսավոր հրամանագիր, որով ամբողջ ֆրանսիական ազգը վստահում էր Մարիամի բացահայտ պաշտպանության:

    Այս քայլը ևս պետք է հրճվեցներ Նապոլեոնի սիրտը: Բայց, ընդհակառակն, նա չէր կարողանում նույնիսկ ընդունել այն գաղափարը, թե կարելի է ազգը վստահել Տիրամորը, որովհետև (ահա դարձյալ հպարտությունը) ազգը պետք է միմիայն վստահել կայսեր հանճարին և անհաղթ իշխանությանը:

    Բայց այն, ինչ մեծապես բարկացրեց Նապոլեոնին, ավետարանի ընթերցումն էր, որ Եկեղեցին առաջարկում է Վերափոխման տոնին: Եկեղեցին, արդարև չգտավ մի ավելի հարմար հատված, քան է «Մեծացուսցէ»-ն՝ մեկնաբանելու համար հրաշքը Տիրամոր կյանքի, ուր սքանչելիորեն իրագործվեցին այս խոսքերը.«Աստված հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին, հարուստներին ձեռնունայն արձակեց, իր կարոտյալներին լցրեց բարիքներով»:

    Կարող ենք, սակայն, երևակայել Նապոլեոնի հոգեվիճակը, երբ լսեց ճիշտ իր ծննդյան տարեդարձին հայտարարված հպարտության դատապարտությունը.«Աստուած ցրեց ամբարտավանների սրտի մտածումները»:

    Լսեցե՛ք, թե ինչ է խորհում: Նապոլեոնը պաշտոնական հրովարտակով 1806թ. փետրվարի 19-ին ջնջում է Վերափոխման տոնը և այն փոխարինում «սուրբ Նապոլեոնի տոնով»՝ գործադրելով լսված մի ամբարտավանության արարք: Ժամանակի քահանայապետը՝ Պիոս 7-րդը բողոքեց այս արարքի դեմ՝ հայտարարելով.«Անընդունելի է, որ քաղաքական իշխանությունը փոխարինի Վերափոխյալ Տիրամոր տոնը՝ գոյություն չունեցող սրբի տոնով, և անհանդուրժելի է, որ ժամանակավոր իշխանությունը միջամուխ լինի հոգևոր իշխանության գործերին»:

    Բայց Նապոլեոն ոչ մեկին չլսեց.հպարտությունը կույր է և խուլ…

    Իսկ եզրակացությունը՞:

    Բոլորս գիտենք:

    Մարգարեական խոսքերը, որ Մարիամ արտասանել էր իր սքանչելի «Մեծացուսցէ»-ի մեջ, կատարվեցին ճշգրտորեն՝ նույնիսկ Նապոլեոնի համար:

    Նապոլեոնը, արդարև, իր հպարտության պատճառով «ցրվեց իր սրտի մտածումների մեջ և տապալվեց իր գահից», մինչդեռ Մարիամը կայսեր հրաժարումից հետո՝ 1814թ. մարտին, վերագրավեց իր տեղը Վերափոխման տոնին, Ֆրանսիայում ևս՝ նշլեով ճանապարհը իրական մեծազորության:

    Տա՛ր Աստված, որ պատմության այս դասի մասին մտածել սկսեն այս օրերի «բռնակալները» ևս:

     

    Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյան

     

    18193985_1388099934562625_6154928586305998390_n

Օրացույց

Օրացույց