• Հարկ է արգելել զենքերի որոշ տեսակների օգտագործումը.համոզված է Սուրբ Աթոռի ներկայացուցիչը

    Սպառազինությունների մրցավազքի փոխարեն`երկխոսություն և համագործակցություն։


    «Անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել, եթե ոչ ամբողջովին վերացնել, մարդկային սարսափելի տառապանքները, որոնք ի հայտ են գալիս զինված հակամարտությունների ընթացքում հասարակ (սովորական) զենքերի կիրառման ժամանակ»,- այսպիսին էր Սուրբ Աթոռի ՄԱԿ մշտական դիտորդ, մոնսենյոր Իվան Յուրկովիչի կոչը Ժնեևում կայացած կոնֆերանսի ժամանակ, որտեղ քննարկվում, վերանայվում էր զենքերի որոշ տեսակների կիրառման սահմանափակումը կամ լիակատար արգելումը, որոնք համարվում են վտանգավոր կամ կարող են ունենալ շատ վատ հետևանքներ:

     

    Իր զեկույցում Վատիկանի ներկայացուցիչն ընդգծեց, որ պատերազմի ժամանակ միշտ ամենաբարձր գինը վճարում են խաղաղ բնակիչները, այն ժամանակ, երբ ռազմական արդյունաբերությունը շահույթներ է ստանում: «2015թ-ին աշխարհում յուրաքանչյուր րոպե 24 մարդ ստիպված է եղել փրկվել փախուստով՝ լքելով իրենց տները պատերազմի ու բռնության պատճառով»,- հիշեցրեց արքեպիսկոպոս Յուրկովիչը: «Առավել ողբերգականն այն փաստն է, որ հասարակությունը անտարբեր է դառնում այդ զոհերի նկատմամբ` դրանով իսկ նպաստելով անտարբերության գլոբալացմանը, որի մասին խոսում է Ֆրանցիսկոս Պապը»:
    Զոհերի թիվը իհարկե կավելանա նոր տեսակի զենքերի թվի աճի պատճառով: Այս դեպքում այլևս էլ տեղ չկա փոխզիջումների համար` ոչ միայն էթիկական նկատառումներից ելնելով, այլ նաև Կոնվենցիան ստորագրած պետությունների ստանձնած հանձնառությունների համաձայն:

     

    Սուրբ Աթոռի մշտական դիտորդը կանգ առավ 3 հիմնական կետերի վրա, որոնք անհրաժեշտ է քննարկել անհապաղ: Առաջինը դա զինված հակամարտությունների ժամանակ հրկիզող զենքերի կիրառումն է, որոնց հետևանքները հատկապես ողբերգական են խաղաղ բնակչության համար: Անհրաժեշտ է վերանայել Կոնվենցիայի երրորդ արձանագրությունը, որը 30 տարվա ընթացքում արդեն հնացել է: Երկրորդը դա բնակավայրերում պայթուցիկ սարքավորումների օգտագործումն է. միայն 2015թ-ին այս զենքերի պատճառով զոհվել կամ վիրավորվել է խիտ բնակեցված շրջանների խաղաղ բնակչության 92%ը: Խոսքը գնում է «բացասական հետևանքների» մասին, որոնք կառաջացնեն լուրջ բարոյական ու իրավական հարցեր, առավել ևս եթե հաշվի առնենք, որ զոհերի թիվը կավելանա ամբողջ աշխարհում ուրբանիզացիայի մակարդակի աճի պատճառով:

     

    Երրորդ հրատապ հարցը, որը պետք է անհապաղ լուծվի – դա մահացու զենքի կիրառումն է, որը պատերազմը դարձնում է էլ ավելի անմարդկային ու դաժան: Այս առումով Սուրբ Աթոռը ևս մեկ անգամ պնդում է, որ միակ լուծումը դա այդպիսի զենքերի կիրառման լիակատար արգելումն է:

     

    «Միջազգային անվտանգության ու խաղաղության կարելի է հասնել ոչ թե սպառազինության մրցավազքի միջոցով, այլ միայն երկխոսության ու համագործակցության մշակույթի զարգացման ճանապարհով»,- իր զեկույցի ավարտին ասաց արքեպիսկոպոս Իվան Յուրկովիչը:

     

    Թարգմանեց`Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց