• «Հույսի նշան, որի անունն է՝ «եղբայրություն».Քահանայապետի հրապարակային ունկնդրությունը

    «…նույնիսկ հակամարտության մեջ գտնվող ազգերի դրոշները իրար մոտ էին ծածանվում»


    4 օգոստոսի, 2016թ.

     

     

    2016թ օգոստոսի 3-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը վերսկսեց իր հրապարակային ունկնդրությունները:

     

    Պողոս Զ-ի անունը կրող սրահում Սրբազան Պապը հավատացյալներին պատմեց Լեհաստան կատարած հովվական այցելության մասին:

     

    «Սիրելի եղբայրնե’ր եւ քույրե’ր,

    …25 տարիների  ընթացքում  Լեհաստանը փոխվեց, Եվրոպան փոխվեց ու փոխվեց  նաև աշխարհը և  այս ԵՀՕ-ն դարձան Լեհաստանի, Եվրոպայի ու համայն աշխարհի համար մարգարեական մի նշան։

     

    Երիտասարդների  նոր սերունդը Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի սկսած ուխտագնացությունը շարունակողներն ու ժառանգներն են: Նրանք այսօրվա մարտահրավերներին տվեցին պատասխան, տվեցին հույսի նշան, նշան,  որի անունն է` «եղբայրություն», որովհետև այս պատերազմի մեջ գտնվող աշխարհում կարիք  կա եղբայրության, մտերմութան, երկխոսության ու բարեկամության». ասաց Ֆրանցիսկոս Պապը:

     

    «Նրանք եկան համայն աշխարհից, տարբեր գույներով, տարբեր դեմքերով, լեզուներով և պատմություններով: Եկան նաև իրենց վերքերով, իրենց հարցադրումներով և բոլորից առաջ հանդիպելու ուրախությամբ։ Նրանք մի  անգամ ևս  կազմեցին եղբայրության մի խճանկար…

     

    ԵՀՕ խորհրդանշական պատկերը  այդ բազմագույն դրոշների  ծածանումն էր։  ԵՀՕ ընթացքում, արդարև, ազգերի  դրոշները ավելի գեղեցիկ էին դառնում, կարծես,  «բյուրեղ» նույնիսկ հակամարտության մեջ գտնվող ազգերի  դրոշները իրար մոտ էին ծածանվում։

     

    Այսպիսով իրենց հոբելյանական ընդարձակ հանդիպումով աշխարհի երիտասարդները ընդունեցին  Ողորմության պատգամը,  որպեսզի այն տանեն  ամենուրեք: Շնորհակալ եմ բոլոր երիտասարդներին,  որոնք եկան Կրակով։ Եվ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր  մեզ միացան երկրագնդի բոլոր կողմերից։ Պարգևը, որ դուք ընդունեցիք` թո’ղ դառնա Տիրոջ կանչին ձեր առօրյա պատասխանը».ասաց Ֆրանցիսկոս Պապը՝ իր խոսքում հիշելով նաև  իտալացի Սյուզաննա անունով երիտասարդ մի աղջկա մասին, ով մահացավ  Վիեննայի հիվանդանոցներից մեկում`  ԵՀՕ մասնակցելուց անմիջապես հետո, մենինգիտ հիվանդության պատճառով:

     

    Ապա Պապը մատնանշեց իր առաքելական ճամբորդության երկրորդ նպատակի մասին, որն եղավ  Լեհաստան կատարած այցի ժամանակ:

     

    Չեսթոխովայի Տիրամոր սրբապատկերի առջև ընդունեցի շնորհ՝ Մոր մի  հայացքից, ով հատուկ Մայրն է լեհ ժողովուրդի, այդ ազնիվ ազգի, որ շատ տառապեց, սակայն Նրա մայրական բազուկի ու հավատքի զօրությամբ միշտ վերականգնվեց:

     

    Այդ Սրբապատկերի  մայրական հայացքի տակ կարելի է ընկալել  լեհ ժողովուրդի  հոգևոր ուղևորության իմաստը, որի  պատմությունը միավորված է  Քրիստոսի Խաչին։ Այնտեղ ձեռքով դիպչում ես  Աստծո հավատարիմ ժողովուրդի հավատքին, որը պահպանում է իր հույսն ու իմաստությունը։

     

    Լեհաստանն այսօր համայն Եվրոպային հիշեցնում է, որ այս ցամաքամասն ապագա չունի առանց իր հիմնական արժեքների, որոնք իրենց հերթին, որպես կենտրոն, ունեն մարդու քրիստոնեական տեսլականը։ Եվ այդ արժեքներում կա նաև Ողորմությունը, որի հատուկ  առաքյալներն են Լեհաստան երկրի երկու վեհանձն զավակներ Սրբուհի Ֆաուստինա Կավալսկան և  Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ը։

     

    Այդ լռության մեջ ունկնդրեցի, զգացի ներկայությունը բոլոր հոգիների, որ այնտեղ անցան, զգացի Աստծո կարեկցությունն ու ողորմությունը, որ  որոշ սուրբ հոգիներ կարողացան տանել նույնիսկ այդ անդունդի մեջ։ Այս լռության մեջ աղոթեցի պատերազմի ու բռնության զոհերի համար։ Այնտեղ`  այդ վայրում, հասկացա հիշողության արժեքը, ոչ միայն որպես հիշատակ անցյալի եղելությունների, այլ նաև որպես նախազգուշացում ու պատասխանատվություն` այսօվա ու ապագայի համար, որպեսզի ատելության եւ բռնության սերմը չարմատավորվի  պատմության ակոսներում…

     

    Այս ամենի  համար գոհություն եմ հայտնում Տիրոջը  և Սուրբ Կույսին:  Եվ դարձյալ  երախտագիտությունս եմ հայտնում Լեհաստանի նախագահին ու իշխանութիւններուն, Կրակովի  Արքեպիսկոպոսին, եպիսկոպոսներին, ինչպես նաև  բոլոր նրանց, ովքեր ամեն կերպ  հնարավոր դարձրեցին  այդ նախաձեռնություւնը,  որը  նվիրեց եղբայրության ու խաղաղության մի նշան  Լեհաստանին, Եվրոպային ու համայն աշխարհին։

     

    Ուզում եմ նաև  շնորհակալություն հայտնել բոլոր կամավորներին, որոնք մի ամբողջ տարի աշխատեցին` պատրաստելու համար այս ձեռնարկը». ասաց Սրբազան Հայրը և  շնորհակալություն հայտնեց նաև զանգվածային լրատվամիջոցներին, հատկապես  հիշելով Իտալացի լրագրողուհի Աննա Մարիա Եաքոպինին, ով հանկարծամահ է եղել ԵՀՕ-ի ընթացքում:  Աղօթենք նրա  համար»-իր խոսքը եզրափակեց Ֆրանցիսկոս Սրբազան Պապը:

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց