• «Օսվենցիմի դաժանությունն այսօր էլ շարունակվում է».Քահանայապետն այցելել է նացիստական ճամբարները

    Քահանայապետի Լեհաստան այցելության ուրբաթը Հիսուսի չարչարանքների մասին նորովի խորհդածելու առիթ եղավ:


     

    2016թ. հուլիսի 29-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն այցելեց Աուշվից-Բիրկենաու (լեհ.Օսվենցիմ)՝ նացիստական համակենտրոնական ճամբարները, որտեղ երկրորդական համաշխարհային պատերազմի տարիներին (1940-45թթ.) կազմակերպվել է աշխատանքային ճամբար՝ լեհ քաղաքական բանտարկյալների և Լեհաստանի ու Եվրոպայի այլ երկներում ապրող հրեաների համար, որոնց մեծամասնությանը ոչնչացրել են թունավոր գազով կամ այլ եղանակներով: Աուշվիցում սպանվել է մոտ 1.1 մլն բանտարկյալ, որից 90 տոկոսը հրեաներ: Auschwitz-concentration-camp-9Սպանվել կամ մահացել են գազային մահասենյակներում, լաբորատոր փորձերի ժամանակ, տարբեր համաճարակներից, սովից ու ծանր աշխատանքից: Այստեղ է սպանվել նաև ֆրանցիսկյան վանական Սբ. Մաքսիմիլիան Կոլբեն: Աուշվիցը մնում է հրեական հոլոքոստի և նացիստական վայրագության խորհրդանիշ: 1947թ. Լեհաստանն այն դարձրեց հուշատեղի կամ սգո թանգարան: Այստեղ ամեն բան պահպանվել է այնպես, ինչպես կար մինչև 1945թ. հունվարի 27-ը՝ Խորհդային զորքերի կողմից Օսվենցիմի ազատագրումը:

     

     

     

    Auschwitz-concentration-camp-14 pic%5CA%5CU%5CAuschwitz concentration camp gate

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հուլիսի 29-ին այցելեց բանտարկյալների խցերը, փորձեց վերապրել ու հասկանալ այն մեծ վիշտը, որ ապրել են այդտեղ գերեվարված բանտարկյալները, միայնակ լուռ աղոթեց Մաքսիմիլիան Կոլբեի խցում, մթության մեջ, ապա հանդիպեց և զրուցեց Հոլոքոստից փրկվածների հետ:

    poland_pope_auschwitz

    Իր դառը տպավորությունների և մտորումների մասին Քահանայապետը խոսեց ավելի ուշ՝ երեկոյան կրակովյան արքեպիսկոպոսարանի պատուհանից, երբ ողջունեց երիտասարդներին, ովքեր հավաքվել էին հարակից հրապարակում:

     

    «Ինչպես մենք՝ մարդիկս, ստեղծված Աստծո նմանությամբ ու կերպարանքով, կարո՞ղ ենք ունակ լինել նման բանի: Սակայն, այդ ճամբարներով դաժանությունը չվերջացավ.հիմա շատ բանտարկյալներ ենթարկվում են խոշտանգումների, պահվում են լեփլեցուն բանտերում, կենդանիների նման: «Նման բաներ տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ պատերազմ է»: Դա այսօրվա դաժանության դեմքն է».ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Օրվա երկրորդ կեսին Սրբազան Քահանայապետը այցելել էր նաև մանկական հիվանդանոց. «Այստեղ ևս Քրիստոս տառապում է», և չկա պատասխան երեխաների տառապանքների առեղծվածին»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը:

     

    Օրն ավարտվեց Խաչի ճանապարհ ծիսակարգով՝ աշխարհի երտասարդների հետ: «Մենք միասնական էինք բազմաչարչար Հիսուսի հետ, Նրա տառապանքները չեն ավարտվել երկու հազար տարի առաջ, մեր օրերում ևս  տառապում են շատ հիվանդներ, պատերազմի զոհեր, անտուններ, սովածներ, մարդիկ, ովքեր երկմտանքի, անորոշության մեջ են, չեն զգում երջանկություն ու փրկություն, ծանրաբեռնված են սեփական մեղքերով»:

     

    «Այդ իրականությանը դեմ հանդիման դուրս է գալիս Քրիստոս, որպեսզի այն դնի Իր ուսերի վրա և Նա խնդրում է մեզ աղոթել»,- ասաց Սրբազան Քահանայապետը՝ կոչ անելով երիտասարդությանը աղոթքներով բարեխոսել բոլոր տառապյալների ու երկմիտների համար, հիվանդների համար՝ ովքեր կրում են իրենց խաչը մանկությունից սկսած, բանտարկյալների համար՝ ովքեր ենթարկվում են խոշտանգումների և ապրում են անմարդկային պայմաններում:

     

    Այդպիսին է մեր օրերի իրականությունը, որի պատճառը մեղսավոր կյանքն է: Եվ չնայած, որ մենք բոլորս մեղսավոր ենք, Աստված մեզ սիրում է, մենք Աստծո զավակներն ենք, Երկնային Հոր սիրելի զավակները:

     

    Իր երեկոյան ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը ուխտավոր երիտասարդների հետ աղոթք բարձրացրեց «Ողջո՛յն Քեզ, Մարիամ», գոհունակությամբ օրհնեց նրանց և բարի գիշեր մաղթեց՝ խնդրելով աղոթել իր համար:

     

    poland_belief_wyd_pope_in_kl_auschwitz-1 160729-pope-auschwitz-cr_02_9e03bec7fd81094798344e8663e56abd.nbcnews-ux-2880-1000

Օրացույց

Օրացույց