«Կարիտասը կազմակերպություն չէ, այն կենսակերպ է»:
3 փետրվարի, 2016թ.
Հարցազրույցի ամբողջական անգլերեն տարբերակը կարող եք ընթերցել այստեղ:
Հարցազրույցը վարել է Կարիտաս Վրաստանի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Jana Koprivnakova-ն: Հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք հատվածաբար:
2016թ. հունվարին 5-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը ստանձնեց Կարիտաս Վրաստանի նախագահությունը՝ Հայկական Կարիտասի նախագահության հետ մեկտեղ: Անահիտ Մխոյանը դարձավ Կարիտաս Վրաստանի նոր տնօրենը:
«Փոփոխությունները լավ են, երբ մենք գիտենք, թե ուր ենք գնում», -ասաց Անահիտ Մխոյանը բացման խոսքի ժամանակ: Մեզ հետաքրքիր էր, թե ինչ է նրա համար Կարիտասի առաքելությունը, ինչպես նաև, թե արդյոք Կարիտասի առաքելությունը դեռ արդիական է և հատկապես, ինչ է Կարիտասն անում Վրաստանի համար:
Կարիտաս Վրաստանը բարեգործական հիմնադրամ է՝ սոցիալական խնամքի ոլորտում ոչ հասարակական սեկտորի կարևոր մասը: Որո՞նք են Կարիտասի և սոցիալական ոլորտում աշխատող այլ հասարակական կազմակերպությունների մատուցած ծառայությունների տարբերությունները:
Գլխավոր տարբերությունը մոտեցումն է: Իրականում, Կարիտասն եկեղեցու սոցիալական ձեռքն է: «Կարիտաս» բառը ինքնին նշանակում է սեր: Կարիտասը գործում է ամբողջ աշխարհում և ստեղծվել է Կաթողիկէ Եկեղեցու կողմից՝ արտահայտելու Աստծո սերը մարդկանց հանդեպ:
Նախկինում դուք ներգրավված եք եղել Կարիտաս Միջազգայինի մեջ: Որո՞նք ենք Կարիտաս ապրանքանիշի (brand) հիմնական դժվարությունները:
Ես իրականում դրանք դժվարություններ չէի կոչի: Կարծում եմ ամբողջ աշխարհում այնքան շատ տարբերություններ կան: Ավելի շուտ կասեի, թե ինչ է բնորոշ Կարիասներին, ինչպես են դրանք հիմնադրվում: Կարիտասը հիմնադրվում է եկեղեցու կողմից և յուրաքանչյուր երկրում այն տեղական կազմակերպություն է: Աշխատանքը կատարալիս հաշվի են առնվոմ տեղաբնակների դերը և մշակութային առանձնահատկությունները:
Աշխատանքը սոցիալական ոլորտում շատ հաճախ անտեսանելի է: Հիմնականում դոնորներին դա չի հետաքրքրում: Ի՞նչ եք կարծում այս մասին:
Երբ մենք համագործակցություն ենք կառուցում, մենք միշտ ստիպված ենք հաշվի առնել, թե արդյոք դոնորի առաքելությունն համընկնում է Կարիտասի առաքելության և նպատակների հետ: Եթե դոնորի առաքելությունը միայն տեսանելությունն է, ապա մենք պետք է մտածենք այն մասին, որ երբեմն Կարիտասը զուրկ է տեսանելիությունից: Տեսանելիության բացակայությունը հիմնված է այն մտքի վրա, որ մի ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում մյուս ձեռքը: Մենք չենք կարծում, որ ամեն անգամ, երբ մենք մի լավ բան ենք անում, պետք է հայտարարենք, որ լավ արարք ենք արել:
Կարիտասը հիմնված է Կաթոլիկ Եկեղեցու վրա: Դրա պատճառով դուք Կարիտասի նկատմամբ ինչ-որ նախապաշարմունքներ նկատե՞լ ենք:
Դժբախտաբար, պետք է ասեմ, որ երբեմն, որոշ երկրներում, երբ մենք գումարներ ենք խնդրում մեծ կազմակերպություններից, ինչպիսիք են՝ Եվրոպական հանձնաժողովը կամ կառավարական ֆոնդերը, այո՛, մենք այն տեսնում ենք:
Դուք հինգ տարի եղել եք Հայկական Կարիտասի տնօրեն: Հայաստանում Կաթողիկէ հավատացյալները ավելի շատ են, քան Վրաստանում: Կարծում եք Վրաստանում Կարիտասի աշխատանքն ավելի դժվա՞ր է:
Ես կասեի … ոչ: Կարիտասները գոյություն ունեն ամբողջ աշխարհում և բոլոր տարածաշրջաններում էլ որոշակի դժվարություններ կան: Չի կարող ավելի դժվար լինել. պարզապես դժվար է տարբեր ձևերով, տարբեր տարածաշրջաններում: Կաթողիկէ ժողովրդի համար Կարիտասն իրենց հավատքն արտահայտելու և կիրառելու միջոցներից մեկն է: Բայց Կարիտասը չի ստեղծվել՝ օգնելու միայն կաթոլիկներին:
Ո՞րն է ձեր տեսլականը Կարիտաս Վրաստանի համար:
Իմ տեսլականն է իրականացնել առաքելությունը (ժպիտ): Իրականում, որպես ղեկավար, ես դեռ ուսումնասիրում եմ, թե ինչ կա հիմքում: Նախ և առաջ, ես պետք է գնահատեմ իրավիճակը: Ես պետք է ծանոթանամ կազմակերպական պատմությանը: Շատ հիանալի մարդիկ կան, ովքեր աշխատում են Կարիտասի համար: Այնքան շատ բան կա ստեղծված:
Ո՞ր բնագավառը պետք է լինի Կարիտաս Վրաստանի առաջնահերթությունը:
Սոցիալական ներառումը և սոցիալական արդարությունն են մեր առաջնահերթությունները, քանի որ դրանք են նաև բոլոր Կարիտասների առաջնահերթություննրը: Մենք սոցիալական դերակատարներ ենք:
Ինչո՞ւ է Կարիտասի առաքելությունը կարևոր վրացական հասարակության համար:
Մենք չենք պայքարում. այն ինչ մենք անում ենք ազգային տեղաբաշխում չունի: Մարդկային կարիքները տարբեր են, բայց մադիկ, ովքեր գոյատևելու համար օգնության և աջակցության կարիք ունեն, ամենուր են: Աղքատությունը, հաշմանդամությունը, կարիքավոր մարդիկ, աջակցության կարիք ունեցող երիտասարդները, հասարակական կառուցվածքները, որոնք բարելավվելու կարիք ունեն, ամենուր են: Կարծում եմ՝ Վրաստանի համար նույնպես, Կարիտասը կարևոր է, որպեսզի օգնի նրանց, որքեր կարիքի մեջ են:
Կարիտաս Վրաստանի գլխավոր պաշտոնում որպես օտարերկրացի, կարո՞ք եք արդեն տարբերություններ տեսնել հայ և վրացի հասարակությունների միջև:
Հետաքրքիր հարց է: Իհարկե տարբերություններ կան: Մշակույթն ամենուր տարբեր է, հատկապես լեռնային շրջաններում: Իսկ Վրաստանն ու Հայաստանը լեռնային երկրներ են, որտեղ մշակույթները տարբեր են նույնիսկ յուրաքանչյուր քաղաքում կամ գյուղում: Բայց ես միշտ փորձում եմ կենտրոնանալ նմանությունների վրա:
Դուք Կարիտաս Վրաստանի նոր տնօրենն եք: Ի՞նչ է ձեզ համար անձնապես նշանակում ղեկավարել մարդկանց:
Պետք է ասեմ, որ սիրում եմ իմ մասնագիտությունը: Գիտակցում եմ, որ ամենադժվար մասնագիտություններից է աշխարհում: Մենք գիտենք, որ աշխարհում ամենաբարդ արարածը մարդն է, և պետք է գիտակցենք, որ մարդկաց ղեկավարելը ամենադժվար առաջադրանքներից է և երբ ասում ենք դժվար, ավելի լավ է ասենք պատասխանատու:
Ո՞րն է Ձեզ համար Կարիտաս Վրաստանի տնօրենի պաշտոնի մասնագիտական ուղու ամենամեծ մարտահրավերը:
Վրացի չլինելը և լեզվին չտիրապետելը: Ես գիտեմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատել եմ նախկինում: Բայց պետք է միացնեմ իմ ուսումնական ռեժիմը, քանի որ կազմակեպությունը գործում է այլ իրադրությունում, այլ մշակույթում: Սա ամենամեծ մարտահրավերն է, որ պետք է հաղթահարեմ:
Ո՞րն է եղել Ձեր առաջին քայլը Ձեր պաշտոնում:
Իմ առաջին քայլը եղել է ու կա իրավիճակի ուսումնասիրությունն և գնահատումը: Ես արդեն այցելել եմ տարբեր տարածաշրջաններում գտնվող մեր ծրագրերը, բայց այցելել չի նշանաում տեսնել կառուցվածքը, այն նշանակում է ժամանակ անցկացնել մարդկաց հետ, զրուցել նրանց հետ (շահառուներ, աշխատակազմ, կամավորներ), տեսնել նրանց խնդիրները, վստահություն կառուցել, որպեսզի կարողանանք ապագայում աշխատենք միասին:
Ինչպիսի՞ մասնագիտական որակներ պետք է ունենա անձը՝ Կարիտասում աշխատելու համար:
Մենք դա չենք կարող ասել…Կարիտասում աշխատող անձը պետք է խիստ վարքագիծ ունենա: Բայց մի բան շատ կարևոր է՝ բարի կամքը բարի գործողությունների հետևում:
Ինչպես Դուք արդեն նշեցին, Կարիտաս նշանակում է սեր: Ի՞նչ սեր պետք է մենք ներկայացնենք:
Աստծո սերը: Ամենամաքուր սերն է երբևէ, որն արտահայտված է Կորընթացիների առաջին թղթի 13-րդ գլխում: Յուրաքանչյուր Կարիտասի ոգին կառուցվում է այս գլխի հիման վրա, որ բացատրում է, թե ինչքան մաքուր է Աստծո սերը: Գլուխն ավարտվում է այսպես՝ «Իսկ հիմա այս երեքն են մնում՝ հույս, հավատ և սեր: Բայց սրանցից ամենակարևորը սերն է»:
Թարգմանեց՝ Սիրանուշ Մինասյանը