• Սիրիայի Հոմս քաղաքի երեխաները փորձում են վերագտնել իրենց ուրախությունն ու ծնողներին հույս պարգևել

    «Օգնություն կարիքավոր եկեղեցուն» (Aid to the Church in Need) միջազգային կաթողիկէ բարեսիրական կազմակերպության աշխատակիցը հարցազրույց է ունեցել Սիրիական Ուղղափառ Եկեղեցու քահանա Հայր Ղուկաս Աուադի հետ, ով պատմել է սիրիական Հոմս քաղաքում երիտասարդների հետաքրքիր մի նախաձեռնության մասին, որի նպատակն է՝ վերածնել հույսն ու ուրախությունը պատերազմի սփռած համատարած մռայլության և հուսահատության մթնոլորտում:


    21 հուլիսի, 2015թ.

    Ըստ կազմակերպության հրապարակման,

    Հոմսի մի խումբ երիտասարդներ ու երեխաներ սկսել են վառ գույներով նկարազարդել քաղաքի պատերը.նրանք նկարում են իրենց երազանքները, այն ինչ ուզում են ունենալ և ինչը մի փոքր ուրախություն կմտցներ իրենց գորշ առօրյայում: Նրանք փորձում են ետ վերադարձնել իրենցից խլված մանկությունը, ուրախությունը և դրանով իսկ քաջալերել իրենց ծնողներին և բոլոր մեծահասակներին, ովքեր ստիպված են եղել հեռանալ Հոմսից, վերադառնալ հայրենի քաղաքն ու վերածնել կյանքը:

     

    Երբ 2012թ. փետրվարին Սիրիայում սկսկվեց պատերազմը, Հոմսն էլ գրավվեց ապստամբների և ահաբեկիչների կողմից, ինչպես շատ այլ քաղաքներում, Հոմսի բնակչության մի ստվար զանգված ևս լքեց քաղաքն ու ապաստանեց կամ այլ սիրիական քաղաքներում, կամ՝ Լիբանանում ու այլ երկրերում: 2014թ. կեսերին կառավարական զորքերը դարձյալ ետ վերցրեցին քաղաքը, բայց փրկված փոքրաթիվ բնակիչներին մնացին միայն փլատակներ:

     

    Այնուամենայնիվ, կյանքը քիչ-քիչ վերականգնվում է, փաստում է Հայր Աուադը: Այս երիտասարդական նախաձեռնությամբ տասնյակ ընտանիքներ ոգեշնչվել ու վերադարձել են: Քաղաքն արդեն անվտանգ է,

    «Որոշակի ենթակառուցվածքներ էլ մնացել են, օրական 3 ժամ էլեկտրականություն ունենք: Բայց ոչինչ, լավ է: Հիմնական խնդիրները ավերված տներն են, աշխատանքի պակասը, ամեն ինչ սարսափելի թանկ է…».ասել է Հայր Աուադը: Բայց կա ահաբեկիչների վտանգը.պատերազմը դեռ չի ավարտվել, Իսլամական ինքնահռչակ պետությունը (ISIS) գրավել է Պալմիրա քաղաքը, մայիսի վերջին առևանգել կաթողիկէ քահանա Jacques Mourad-ին, այս և այլ ահաբեկչական գործողությունները ստիպում են քրիստոնյաներին հեռանալ իրենց բնակավայրերից, իսկ Հոմսի նման քաղաքների անվտանգությունը դարձնում հարաբերական:

     

    Նման պայմաններում կիսավեր քաղաքում ապրող երեխաների խանդավառությունը հերոսություն է և շատ բան ունի ասելիք միջազգային հանրության այն խավին, որը ձեռքերը ծալած հետևում է Սիրիայի ավերմանը: Հայր Աուադը վկայում է, որ ժողովուրդը շատ է աղոթում, քահանաները, վանականները երքեք չեն լքել ժողովրդին հալածանքների բովում: «Օգնություն կարիքավոր եկեղեցուն» կազմակերպության օգնությամբ Հայր Աուադը Հոմսում խաղահրապարակների կառուցման մի ծրագիր է սկսել:

     

    Մարդիկ սկսել են վերադառնալ նաև Մաալուլա քաղաքը, որը հնագույն քրիստոնեական կենտրոններից է և միակ քաղաքը, որտեղ մինչև օրս խոսում են արամեերեն՝ այն լեզվով, որով խոսում էր Հիսուսը: Այս քաղաքում ոչնչացվել են հազարավոր սրբավայրեր, մարդկանց տների մեծ մասը: Հարկ է մեծ գումարներ գտնել՝ տները վերակագնելու համար, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ, սա գերխնդիրն է հիմա, ասել է Հայր Աուադը:

     

    Սրբավայրեն առայժմ հնարավոր չէ վերականգնել, բայց անցյալ տարի, քաղաքը հետ գրավելուց հետո, հնարավոր է եղել Մաալուլայի բարձունքին տեղադրել Աստվածածնի նոր արձանը՝ ահաբեկիչների կողմից ոչնչացված հնի փոխարեն: «Սա մեծա հույս է տալիս մարդկանց: Այդ արձանը քաղաքի խորհրդանիշն է».ասել է քահանան:

Օրացույց

Օրացույց