• Երկրորդ մահը. հոգևոր կրթության քարոզը՝ Սուրբ Աթոռի Կուրիայի անդամների համար

    «Հաղթողը չպետք է վնասվի երկրորդ մահվան կողմից» (Հյտն. 2:11)


    Սուրբ Աթոռի Կուրիայի բարձրաստիճան հոգևորականների համար Սուրբ Հարության ընդառաջ ամենամյա հոգևոր կրթության համար բանախոսում է Պապական Տան քարոզիչ Հ. Ռոբերտո Փասոլինին, ով փոխարինում է Հ. Ռանիերո Քանթալամեսսային, նույն ֆրանցիսկյան միաբանությունից: Ներկայացնում ենք Հ. Փասոլինիի խորհրդածության համառոտագրությունը՝ վերնագրված «Երկրորդ մահը»:

     

    Աստվածաշունչը ներկայացնում է մարդկային պատմությունը՝ որպես լարվածություն՝ հավիտենական կյանքի խոստման և մահվան իրականության միջև: Իսրայելը՝ իր հավատարմությամբ և անհավատարմությամբ մարմնավորում է այս պայքարը՝ մշտապես ձգտելով հասնել Ավետյաց երկրին: Սուրբ Պողոսը խոսում է մարդկության մասին, որը, կարծես, մեռնում է, բայց կենդանի է (Բ Կրնթ. 6:9)՝ արտահայտելով գոյության պարադոքսը:

     

    Եզեկիել մարգարեն այս իրականությունը բացատրում է չորացած ոսկորների հովտի մասին իր տեսիլքով (Եզկ. 37). Իսրայելը ի նմանվում է բացօթյա գերեզմանատան՝ առանց կյանքի կամ հույսի: Աստված կարգադրում է մարգարեին խոսել ոսկորների հետ, որոնք հետո վերստին ինքնուրույն հավաքվում են և ծածկվում մսով, բայց մնում են առանց կյանքի՝ մինչև Հոգին փչում է նրանց վրա:

     

    Մարգարեի տեսիլքը պարզապես չի նկարագրում իսրայելացիների վերադարձը աքսորից, այլ արտացոլում է մարդկության վիճակը. հաճախ մենք գոյություն ունենք՝ առանց իսկապես ապրելու: Չորացած ոսկորները խորհրդանշում են «առաջին մահը», ներքին մահը, որը երևում է վախի, անզգայության և հույսի կորստյան մեջ: Սա էր, որ պատահեց Ադամի և Եվայի հետ՝ նրանց մեղսագործությունից հետո. նրանց մարմինները կենդանի էին, բայց բաժանված Աստծուց:

     

    Միայն Աստծո Հոգին կարող է մեզ վերստին շնորհել ճշմարիտ կյանք: Սակայն, կա նաև «երկրորդ մահը», որը հաճախ հասկանում են որպես հավիտենական դատապարտումը, որը նաև կարելի է համարել կենսաբանական մահը: Նրանք, ովքեր արդեն հաղթահարել են առաջին մահը՝ վախը, եսասիրությունը և կառավարման խաբկանքը, կարող են անվախ առերեսվել երկրորդ մահվանը՝ առանց սարսափի: Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցին այս մասին խոսում է «Եղբայր Արևի» երգի մեջ՝ գովաբանելով նրանց, ովքեր ընդունում են մահը՝ Աստծու մեջ:

     

    Հայտնությունը հաստատում է, որ «հաղթողը չպետք է վնասվի երկրորդ մահվան կողմից» (Հյտն. 2:11). նա, ով ապրում է հավատքով և հույսով, կարող է անցնել դրա միջով՝ առանց պարտվելու մահվանից: Եզեկիելի տեսիլքը մեզ սովորեցնում է, թե հարությունն արդեն սկսվել է. Աստված չի սպասում, որ մենք մեռնենք՝ մեզ հավիտենական կյանք տալու համար, այլ այն ընծայում է մեզ արդեն ներկայում, եթե մենք սիրով ընդունում ենք Իր Հոգին: Իրական հարցը հետևյալն է. արդյո՞ք մենք ուզում ենք մնալ չորացած ոսկորներ, թե ուզում ենք թույլ տալ ինքներս մեզ՝ վերակենդանալ ճշմարիտ կյանքով:

     

    Տրված երեքշաբթի՝ 11 մարտի, 2025թ.:

     

    Թրգմ.՝ Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    12 մարտի, 2025թ.

Օրացույց

Օրացույց