• Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Պապը «բացեց» Սուրբ դուռը՝ սկիզբ դնելով 2025 թվականի Հոբելյանական տարվան 

    «Սիրելի՛ քույր, սիրելի՛ եղբայր, այս գիշեր Աստծո սրտի «Սուրբ Դուռը» բաց է քո առջև>>։


    Դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցին, Ն․Ս․ Ֆրանցիսկոս պապը բացեց Սուրբ Պետրոսի տաճարի Սուրբ դուռը՝ դրանով իսկ պաշտոնապես ազդարարելով 2025 թվականի Հույսի Հոբելյանական տարվա սկիզբը։

    Սրբազան քահանայապետը սկիզբ դրեց Հոբելյանական տարվան Spes nonconfundit «Հույսը չի հիասթափեցնում» պապական կոնդակով, որը պատմական իրադարձություն է և տեղի է ունենում  յուրաքանչյուր 25 տարին մեկ:

    Հոբելյանական տարին կեզրափակվի նույն Սուրբ Դռան փակմամբ՝ 2026 թվականի հունվարի 6-ին՝ Տիրոջ Աստվածահայտնության հանդիսավոր արարողությամբ։

     

    Սուրբ դռան նշանակությունը

     

    Սուրբ Դուռը համարվում է «Սուրբ», քանի որ կոչ է արվում բոլոր նրանց, ովքեր անցնում են դրանով, քայլել սրբությամբ: Հետևելով Սրբազան Քահանայապետին՝ հոբելյանական օրհներգի ներքո, Աստծո բոլոր ժողովրդների ներկայացուցիչները հատեցին տաճարի շեմը՝ որպես հույսի նախերգանք անթիվ ուխտավորների համար, ովքեր Սուրբ տարում այցելելու են Սուրբ Պետրոսի տաճար և տոնելու են սուրբ փրկության խորհուրդներն։

    Սովորույթը սկիզբ է առնում Մարտին V Պապի գահակալման ժամանակաշրջանից, ով 1423 թվականի արտահերթ Հոբելյանական տարվա համար բացեց Սուրբ Դուռը՝ Լաթերանի տաճար մուտք գործելու համար: Սուրբ Պետրոսի տաճարում այս արարողությունն առաջին անգամ արձանագրվել է 1450 թվականի Հոբելյանական տարվա ժամանակ։

    Հռոմի Պապ Հովհաննես VII-ի կողմից Աստվածամորը նվիրված մատուռի հետնապատը համապատասխանում է այն վայրին, որտեղ այն գտնվում է այսօր։ Հռոմի Պապ Ալեքսանդր VI-ը 1500 թվականին Հոբելյանի բացման այս խորհրդանիշն նշանավորեց մի ծիսակարգով, որը գրեթե անփոփոխ մնաց դարերի ընթացքում, մինչև հազարամյակի վերջը, երբ 2000 թվականին նախկին աղյուսե պատի հեռացումը փոխարինվեց բրոնզե դռան հանդիսավոր բացման արարողությամբ արդեն 1983թ.։

    Սուրբ Դռների բացման վերջին արարողությունը տեղի էր ունեցել 2000 թվականին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի գահակալման օրոք։  Հռոմի Ֆրանցիսկոս Պապի  կողմից Սուրբ դռները բացվել են 2015 թվականին՝ իր 2016 թվականի Ողորմության Արտակարգ Հոբելյանի համար:

     

    Հոբելյանական տարի՝ ամրապնդելու հավատքը և ճանաչելու Քրիստոսին մեր մեջ

     

    «Սուրբ տարվա ընթացքում թող քրիստոնեական հույսի լույսը լուսավորի յուրաքանչյուր  մարդ արարածի՝ որպես Աստծո սիրո պատգամ՝ ուղղված բոլորին: Եվ թող Եկեղեցին հավատարմորեն վկայի այս պատգամի մասին աշխարհի բոլոր ծայրերում»,- նշում է Հռոմի Պապը։

    Սրբազան Հայրը մեզ հրավիրեց աղոթելու, պատրաստվելու այս տարվա ընթացքին, որպեսզի այս Հոբելյանը զորացնի մեզ մեր հավատքի մեջ՝ օգնելով մեզ ճանաչելու Հարություն առած Քրիստոսին մեր կյանքում և մեզ դարձնելով քրիստոնեական հույսի ուխտավորներ։

     

    Վերադարձնելով մեզ մեր Հոր գիրկը

    Նորին Սրբությունն իր քարոզում խոսեց հույսի հոբելյանական թեմայի շուրջ: Նա հղում արեց հիշեց Սուրբ Ղուկասի ավետարանի այն հատվածը, որը պատմում է, թե ինչպես Տիրոջ հրեշտակը ողողված լույսով, լուսավորում  գիշերը և ուրախ ավետիս  բերում հովիվներին ու մարդկանց․ «Ես ձեզ մեծ ուրախության ավետիս եմ բերում, որը կլինի ողջ ժողովրդի համար։ Որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, ով Քրիստոս Տերն է» (Ղուկաս 2:10-11):

    Սրբազան Հայրը խորհրդածում էր այն մասին, թե ինչպես է հրեշտակների երգի ներքո դրախտը բացվում երկրի վրա։ «Աստված դարձել է մեզանից մեկը, որպեսզի մեզ Իրեն նմանեցնի, Նա իջել է մեզ մոտ, որպեսզի մեզ բարձրացնի և վերադարձնի մեր Հոր գիրկը»:

     

    Փոքրիկ Մանուկն հույս է տալիս աշխարհին

     

    Պապը կրկնեց․ « Էմմանուել․ Աստված մեզ հետ, մենք գտնում ենք մեր հույսը»:

    «Անսահման մեծը իրեն փոքրացրեց, և երկնքի փառքը երևաց երկրի վրա որպես փոքրիկ մանուկ»:

    Սրբազան Քահանայապետն ավելացրեց․ «Եթե Աստված այցելում է մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մեր սրտերն առավել քան նման են անշուք մսուրների, ապա մենք կարող ենք վստահորեն ասել, որ Հույսը մեռած չէ հույսն ապրում է և պարուրում մերն կյանքերն առհավետ»։

     

     «Ձեզ համար հույս կա»

    Հռոմի պապը հիշեցրեց, որ Սուրբ դռան բացմամբ սկիզբ դրվեց  նոր Հոբելյանին/ Հոբելյանական տարվան, որը հորդորում է մեզանից յուրաքանչյուրին ընկղմվել այս արտասովոր իրադարձության առեղծվածի մեջ։

    «Այս գիշեր հույսի դուռը լայն բացվել է աշխարհի առաջ» և «Աստված խոսում է մեզանից յուրաքանչյուրի հետ և ասում. «Ձեզ համար նույնպես հույս կա»,- ավելացրեց  նա։

    «Եկե՛ք ճամփա ընկնենք տեսնելու Տիրոջը, ով ծնվել է մեզ համար։ Մեր սրտերն ուրախ և ակնդետ, պատրաստ են հանդիպելու նրան և ապա այդ հույսը բերել մեր կյանք: Քրիստոնեական հույսը ոչ թե «երջանիկ ավարտ» է, որին մենք պարզապես սպասում ենք, այլ՝ խոստում, Տիրոջ խոստում, որը պետք է ողջունել այստեղ և հիմա, մեր տառապանքի և հառաչանքների աշխարհում»:

     

    «Առանց հապաղելու, եկեք ճամփա ընկնենք տեսնելու Տիրոջը, ով ծնվել է մեզ համար, մեր սրտերը ուրախ և անհամբեր են, պատրաստ հանդիպելու Նրան և այնուհետև հույսը բերել մեր առօրյա կյանք»:

     

    Հատկանշական է, որ Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է, որ Հոբելյանը «կոչ է չհապաղելու և մեզ հետ պահել մեր հին սովորություններից և չթաթախվել միջակության կամ ծուլության մեջ»:Հռոմի Պապը մեջբերում է Եկեղեցու վարդապետ Սուրբ Օգոստինոսի խոսքերը, ով բնութագրում է հույսը՝ որպես կոչ չվրդովվելու սխալ արարքներից և քաջություն գտնելու դրանք փոխելու համար:

    Սա նկատի ունենալով, որպես Տիրոջ աշակերտներ, Սրբազան Հայրը կոչ արեց. «Մենք կանչված ենք գտնելու մեր ավելի մեծ հույսը Նրա մեջ, և այնուհետև, առանց հապաղելու, կրելու այդ հույսը մեր մեջ՝ որպես լույսի ուխտավորներ այս աշխարհի խավարի մեջ»:

     

    Վերագտնելով Տիրոջ հետ հանդիպման ուրախությունը

     

    «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սա Հոբելյանն է», – հիշեցրեց Պապը։

     

    «Սա հույսի շրջանն է, որում մենք հրավիրված ենք վերագտնելու Տիրոջը հանդիպելու բերկրանքը», – շեշտեց նա՝ հավելելով, թե ինչպես է Հոբելյանը «կանչում է մեզ հոգևոր նորոգության և պարտավորեցնում մեզ վերափոխել մեր աշխարհը, որպեսզի այս տարին իսկապես դառնա ցնծության ժամանակ»:

    Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եզրափակեց՝ առաջարկելով խորհել.

    «Սիրելի՛ քույր, սիրելի՛ եղբայր, այս գիշեր Աստծո սրտի «Սուրբ Դուռը» բաց է քո առջև։ Հիսուսը՝ Աստված մեզ հետ, ծնվել է քեզ համար, մեզ համար, յուրաքանչյուր տղամարդու և կնոջ համար։ Նրա հետ ծաղկում է ուրախությունը։ Նրա հետ կյանքը փոխվում է, հույսը չի հիասթափեցնում։

     

    Սուրբ Դռների բացում

     

    Սուրբ Ծննդյան օրը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կեսօրին Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից Հռոմ քաղաքի և աշխարհի բնակիչներին կդիմի իր «Urbi et Orbi» «Քաղաք և աշխարհ» ուղերձով:

    Դեկտեմբերի 26-ին, առաջին անգամ Հոբելյանական ավանդույթի համաձայն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հռոմեական բանտում բացեց հինգերորդ Սուրբ Դուռը՝ հույսի ժեստ, որը ցույց է տալիս նրա շարունակական մտերմությունը կալանավորների հետ:

    Կիրակի օրը՝ դեկտեմբերի 29-ին, Հռոմի Պապը կբացի իր տաճարի՝ Սուրբ Հովհաննես Լատերանի Սուրբ Դուռը, որն այս տարվա նոյեմբերի 9-ին նշեց իր օծման 1700-ամյակը։

    Այնուհետև 2025 թվականի հունվարի 1-ին Մարիամ Աստվածածնին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ կբացվի Սուրբ Մարիամ Աստվածածնի Պապական Տաճարի Սուրբ Դուռը։

    Վերջապես, կիրակի, 2025 թվականի հունվարի 5-ին, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը կկատարի Սուրբ Պողոսի Պապական Տաճարի Սուրբ դռան բացումը:

    Այս վերջին երեք Սուրբ Դռները կփակվեն 2025 թվականի դեկտեմբերի 28-ին, կիրակի օրը:

     

    Աղբյուրը՝ Vaticannews.org

    Հոդվածի հեղինակ՝ Դեբորա Կաստելանո Լյուբով

    Թարգմանությունը՝ Ուլյանա Կոստանյանի

     

     

Օրացույց

Օրացույց