• Քահանայապետը Սլովակիայում զրուցել է երիտասարդների հետ

    «Ամեն անգամ խոստովանելիս` չմոռանա՛ք այն մասին, որ Երկնքում տոն է: Թող այդպես լինի նաև երկրի վրա»


    Սեպտեմբերի 14-ի երեկոյան Սլովակիայի Կոշիցե քաղաքում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպեց Սլովակիայի երիտասարդությանը «Լոկոմոտիվ» ստադիոնում, որը «Կոշիցե» հայտնի ֆուտբոլային ակումբի տնային արենան է: Այս իրադարձությունը Սրբազան Քահանայապետի Սլովակիա առաքելական այցելության երկրորդ օրվա վերջին փուլն էր:

     

    Տեղի արքեպիսկոպոսի ողջույնի խոսքերից հետո, Նորին Սրբությունը լսեց երիտասարդ սլովակների վկայությունները և պատասխանեց նրանց հարցերին: Առաջին հարցը վերաբերում էր սիրահարների միջև ամուր հարաբերություններին: «Սերը կյանքի ամենամեծ ու թանկարժեք երազանքն է», քանզի այն նշանակում է ոչ միայն զգացմունքներ և հույզեր, այլև` հավատարմություն, պարգև ու պատասխանատվություն`ամբողջ կյանքի համար, – ասաց Նորին Սրբությունը: Որպեսզի կյանքը լինի գեղեցիկ, անհրաժեշտ է սեր և հերոսություն,-ընդգծեց Սրբազան Քահանայապետը, -քանզի խաչված Քրիստոսն անսահման սիրո և համարձակ, ամբողջական անձնազոհության օրինակ է: Ամեն ոք յուրահատուկ պարգև է և կարող է իր կյանքն ընծա դարձնել ուրիշների համար: Իսկական սերն առնչվում է ժամանակին չենթարկվող գեղեցկության և սիրելի ընտանիք ունենալու երազանքի հետ` ընտանիք` երեխաների և սիրելի ամուսնու հետ միասին, ով ընդունում է քո բոլոր թերություները:

     

    Որպեսզի սերը պտուղ տա, մենք չպետք է մոռանանք մեր արմատների մասին. «Այցելե՛ք ձեր տատիկներին և պապիկներին, դա օգտակար կլինի ձեզ համար: Հարցեր տվեք նրանց, ժամանակ անցկացրեք նրանց հետ՝ լսելով նրանց պատմություները»: Ներկայիս թվային աշխարհի վիրտուալ տարածքում օտար մարդկանցով և իրերով գայթակղվելու վտանգ կա, որի պատճառով նրանք ծնողներից առավել մտերմիկ են դառնում, որն էլ իսկական արմատները կորցնելու սպառնալիք է առաջացնում, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Իրական կյանքից հեռանալը, վակուումի մեջ երևակայելը անօգուտ են, քանզի դա չարի գայթակղությունն է: Տերն ուզում է, որ մենք ամուր կանգնենք երկրի վրա՝ կապի մեջ մնալով կյանքի հետ և միշտ բաց լինելով բոլորի համար»:

     

    Սերը պետք է պաշտպանել եսակենտրոնությունից, հուսահատությունից, բողոքներից և կործանարար հոռետեսությունից, որը երիտասարդներին ծերացնում է. «Մենք ստեղծված ենք հայացքը դեպի երկինք ուղղելու համար»:

     

    Պատասխանելով երկրորդ հարցին. «Ինչպե՞ս կարող է երիտասարդը հաղթահարել Աստծո ողորմության խոչընդոտները», Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ խոստովանության պատրաստվելիս պետք է ամենից առաջ մտածել, թե «ի՛նչն է դրա կենտրոնում», քանզի դա բնավ մեղքը չէ, այլ՝ Երկնային Հայրը, Ով ներում է բոլոր մեղքերը: Խոստովանության ժամանակ պետք է լինես երեխայի նման, որը վազում է սիրող հոր գիրկը: Նորին Սրբությունը խորհուրդ տվեց երիտասարդներին «յուրաքանչյուր խոստովանությունից հետո մի քանի րոպե երկար մնալ՝ ստացված ներման մասին մտածելու համար»: Այլևս մեղքեր չկան, սակայն կա խոր խաղաղություն և Աստծո ներումը, որը պետք է հիշել: Խոստովանության կամ Հաշտության խորհրդում ամենակարևոր տեղում պետք է լինի սիրող Հայրը, քանի որ այդ ժամանակ ամեն ինչ գեղեցկանում է, իսկ խոստովանությունը վերածվում է ուրախության, այլ ոչ թե վախի խորհրդի: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ խոստովանահայրերը լինեն ողորմած, այլ «ոչ թե հետաքրքրասեր, հետաքննող մարդիկ: Նրանք պետք է լինեն դեպի սիրող Հոր գիրկն ուղեկցող եղբայրներ:

     

    «Ամեն անգամ խոստովանելիս` չմոռանա՛ք այն մասին, որ Երկնքում տոն է: Թող այդպես լինի նաև երկրի վրա»:

     

    Երրորդ հարցը տվեցին այն երիտասարդները, ովքեր փորձություններ են կրել. «Ինչպե՞ս օգնենք երիտասարդներին, որպեսզի չվախենան խաչ գրկելուց»: Սրբազան Քահանայապետը շնորհակալություն հյատնեց վկայության համար և ընդգծեց, որ «գրկել»-ը գեղեցիկ բայ է.

     

    «Գրկախառնություններն օգնում են հաղթահարել վախը: Երբ մեզ գրկում են, մենք նորից վստահություն ենք ձեռք բերում մեր և կյանքի հանդեպ: Ուրեմն, թույլ տանք Հիսուսին, որ գրկի մեզ, որովհետև Քրիստոսին գրկելով՝ մենք նորից լիահույս ենք դառնում: Խաչը չի կարելի միայնակ գրկել, իսկ ցավը ոչ ոքի չի փրկի, սակայն սե՛րն է, որ փոխակերպում է տառապանքը: <…> Ես ձեզ ցանկանում եմ այդ ուրախությունը, որից ավելի զորեղ բան չկա աշխարհում: Ես ցանկանում եմ, որ այն փոխանցեք ձեր ընկերներին, բայց ոչ թե հրահանգները, այլ հենց ուրախությունը, ոչ թե խոսքերը, այլ հենց ժպիտն ու եղբայրական մտերմությունը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930