• Երեխայի դաստիարակությունը պետք է զարգացվի բնապահպանական հիմքի վրա. գիտաժողով Հռոմում

    «Ամենակարող Աստծուն՝ սկզբնաղբյուրին մոտենալու ճանապարհին է միայն մարդ ուժ գտնում, որպեսզի հարաբերություններ հաստատի և ձեռք է բերում էներգիա, որը նրան ընդգրկում է տիեզերական եղբայրության մեջ»


    «Բնությունն ու շրջակա միջավայրը միասնական դաստիարակչական տարածքում. գեղեցկությունը բարիք է ստեղծում»: Այսպիսի խորագիր ունի գիտաժողովը, որը տեղի է ունեցավ Հռոմի Պապական Antonianum համալսարանում: Հունվարի 14-ից մինչև հունվարի 16-ը գիտնականներն ու աստվածաբանները քննարկում են ժամանակակից մշակույթի նոր այլընտրանքային մոդելը:

     

    Արդյո՞ք որևէ կապ գոյություն ունի բնապահպանական և դաստիարակչական ոլորտի ճգնաժամերի միջև: Ո՞րն է առավել արդյունավետ. զարգացնել բնապահպանական դաստիարակությու՞նը, թե վերաիմաստավորել ամբողջ  դաստիարակչական համակարգը հիմնված էկոլոգիական ամբողջականության վրա, որի մասին խոսվում է Laudato Si’ կոնդակում: Այս հարցերին են փորձում պատասխանել գիտաժողովի մասնակիցները, որը տեղի է ունենում Հռոմի Antonianum համալսարանի և Սբ. Բոնավենտուրայի Seraphicum անվան Պապական աստվածաբանության ֆակուլտետի հովանու ներքո:

     

    Ըստ կազմակերպիչների, այս գիտաժողովը Ֆրանցիսկոս Քահանայապետի և Հռոմի Սուրբ Աթոռի Կաթողիկէ կրթության վարչության «համաշխարհային դաստիարակչական համակարգի վերակառուցմանն» ուղղված նախաձեռնության մի մասն էր, որը կավարտվի մայիսի 20-ին Վատիկանում նախատեսված հանդիպմամբ: Գիտաժողովի հիմնական նպատակն է խորացնել դաստիարակության նշանակությունն ու արժեքը ներկայիս բնապահպանական ճգնաժամի պայմաններում:

     

    Վատիկանի L’Osservatore Romano թերթի էջերում այս իրադարձությունը մեկնաբանել է հայր Ջուզեպպե Բուֆֆոնը, ով Antonianum համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկանն է ու «Համապարփակ բնապահպանություն» դասընթացի ղեկավարը.

     

    «Աճող բնապահպանական անհավասարակշռությունը, որը հանդիսանում է դարաշրջանի ճգնաժամի պատճառը, փաստացի արդյունավետությունից զրկել է ավանդական դաստիարակչական համակարգը՝ դառնալով նրա ամբողջական վերափոխման պատճառը: Այսպիսով, դաստիարակչական ճգնաժամը սկիզբ է առնում բնապահպանական ճգնաժամից»:

     

    Ըստ հայր Բուֆֆոնի, այս անկումը վկայում է «ժամանակակից մշակութային աշխարհայացքի անհամապատասխանության» մասին, որը հիմնված է «տեխնոկրատական» սերնդի չափազանցված մարդակենտրոնության վրա. հենց այս գործոնն է, որ խոչընդոտում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը «բնապահպանական կայունության չափանիշների համաձայն»: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է «նոր դաստիարակչական գաղափար, որն ունակ է նպաստել մտածելակերպի, վարքագծի և իրականության տեսլականի արմատական վերափոխմանը»:

     

    Աստվածաբանության ֆակուլտետի դեկանն ընդգծեց համապարփակ մոտեցման կարևորությունը, որը կսկսվի այն ժամանակ, երբ «շրջակա միջավայրը դիտարկվի, ընկալվի որպես յուրահատուկ դաստիարակչական միջավայր», որը ձևավորվում է ցանկացած վայրում, որտեղ գոյություն ունի սոցիալական կյանք: Շրջակա միջավայրի կատարողական դերը լավ նկարագրված է Սբ.  Ֆրանցիսկ Ասսիզեցու հանրահայտ Երգում, որին կնվիրվի գիտաժողովի նիստերից մեկը:

     

    «Եղբայր Արևի մասին երգում,-նշեց հայր Բուֆֆոն,- հենց արարչագործությունն է մարդուն ուղղորդում փառաբանել Արարչի բարությունը: Ամենակարող Աստծուն՝ սկզբնաղբյուրին մոտենալու ճանապարհին է միայն մարդ ուժ գտնում, որպեսզի հարաբերություններ հաստատի և ձեռք է բերում էներգիա, որը նրան ընդգրկում է տիեզերական եղբայրության մեջ»,-ընդգծեց Հռոմի Antonianum համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկանը:

     

    Բազմաթիվ հարցերի շարքում, որոնք երեք օրվա ընթացքում քննարկեցին գիտնականները, փորձագետներն ու կրոնական գործիչները, դիտարկվել են նաև այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Սուրբ Պատարագի խորհրդակատարողական արժեքը, կենսաբազմազանությունն ու աստվածաբանությունը հասարակական ոլորտում, Սուրբ Երրորդության և շրջակա միջավայրի միջև հարաբերությունները, «դաստիարակչական վերաբերմունք բնության նկատմամբ» թեման, որը կներկայացնի բրազիլացի կարդինալ Կլաուդիո Հումմեսը:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանի

Օրացույց

Օրացույց