• Քրիստոսին դարձնենք կյանքի անկյունաքար, վկայություն տանք միության և խաղաղության

    «Ուրախությամբ, հեզությամբ ու բարեսրտությամբ կատարել առաքելությունը»։


    «Առաքելություններին նվիրված այս ամսում Սուրբ Հոգուց խնդրենք, որ մեզի օգնի Քրիստոսին դարձնել մեր կեանքի անկյունաքարը, որպեսզի ուրախ վկայություն տանք միության և խաղաղության, որ Նա պարգևում է մեզ»։ Միսիոներությանը նվիրված հոկտեմբեր ամսվա առիթով Նորին Սրբությունը վերոնշյալ գրառումը հրատարակեց Քահանայապետական @pontifex ցանցում, հրավիրելով Քրիստոսին դարձնել մեր կյանքի կետրոնը։

     

    Միսիոներության Համաշխարհային օր

     

    Առաջիկա կիրակի օր պիտի նշվի Միսիոներության Համաշխարհային օրը, որի Քահանայապետական պատգամի այս տարվա բնաբանը վերցված է Մատթեոս Ավետարանչից (Մտթ 22,9). «Արդ գնացե՛ք հրապարակները և ում որ գտնեք, կանչեցե՛ք հարսանիքի»: Սրբազան Քահանայապետը հրավիրում է նորոգելու միսիոներության շարժականությունը և մղում է բոլոր մկրտյալներին դառնալ «դեպի դուրս Եկեղեցի»։

     

    Գնացեք և հարսանիքի հրավիրեցեք բոլորին

     

    Պատգամի բնաբանը վերցված է հարսանեկան կոչունքի առակից, որտեղ Հիսուս Երկնքի թագաւորությունը նմանեցնում է մի թագավորի, որն իր որդու հարսանիքի առիթով իր ծառաներին ուղարկում է կանչելու հարսանիք հրավիրվածներին։ Սակայն նրանք չեն ուզում գալ։ Նա այլ ծառաներ է ուղարկում հրավիրյալների մոտ, բայց նրանք դարձյալ մերժում են հրավերը։ Այնուհետև նա իր ծառաներին ասում է. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Արդ գնացե՛ք հրապարակները և ում որ գտնեք, կանչեցե՛ք հարսանիքի»։ Ծառաները ելնում են ճամփաների վրա և ում որ գտնում են՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին, բոլորին հավաքում են ու հարսնետունը հրավիրվածներով է լցվում։

     

    Այս առակը մեկնելով Ֆրանցիսկոս Պապը ի հայտ է դնում Եկեղեցու և աշակերտների առաքելության երեք հատկությունները. «Գնացեք և հրավիրեցեք», «Բոլորը» և «Ուրախությամբ, հեզությամբ ու բարեսրտությամբ կատարել առաքելությունը»։

     

    Բոլորն իրավունք ունեն հրավիրվելու Տիրոջ հետ հանդիպմանը

     

    Բոլոր մարդիկ արդարև իրավունք ունեն հրավիրվելու Տիրոջ հետ հանդիպմանը, որ երազում է ու բոլորին ցանկանում եղբայրական և ուրախությամբ լի կյանք։ Ահա սա է Աստծո Թագավորությունը, որի սկիզբը դրեց Հիսուս: Նորին Սրբությունը մաղթում է, որ մենք՝ բոլոր մկրտյալներս, պատրաստ լինենք դարձյալ մեկնելու, ամեն ոք իր կյանքի պայմաններին համեմատ, որպեսզի զարկ տրվի միսիոներական նոր շարժմանը, ինչպես արդեն եղել է քրիստոնեության արշալույսին»:

     

    «Միսիոներության Քահանայապետական Գործունեությանը» թիկունքին կանգնել

     

    Այս տարվա Միսիոներության ամիսը համընկնում է 2025 թվականի  Հոբելենական տարվա նախօրեին: Իր պատգամի ավարտին Սրբազան Քահանայապետը նորոգում է հրավերը՝ Միսիոներության Համաշխարհային օրն արժևորելու համար, և հանձնարարում աշխարհի բոլոր թեմերին թիկունք կանգնել «Միսիոներության Քահանայապետական Գործունեությանը»։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց