• «Համարձա՛կ եղեք, առաջ ընթացե՛ք».Քահանայապետի կոչը՝ Ադրբեջանի կաթողիկէ համայնքին

    Ոմանք կարող են մտածել, որ Ֆրանցիսկոս Պապն ուղղակի ժամանակ է վատնում՝ հազարավոր կիլիմետր ճանապարհ անցնելով…


    Բաքվի Սալեզյան միաբանության կենտրոնի Անարատ Հղության եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին և մինչ վերջնական օրհնություն տալը` Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը աղոթեց «Տիրոջ Հրեշտակը» աղոթքը: Այնուհետև Նորին Սրբությունն ասաց.

     

    «Հարգելի՜ քույրեր և եղբայրներ,

     

    Ես, ձեզ հետ միասին շնորհակալություն հայտնեցի Աստծուն: Ձեր շնորհիվ է, որ երկար տարիների հալածանքներից հետո, հավատքը իրական հրաշք գործեց այստեղ: Ես կուզենայի հիշել շատ քաջ ու խիզախ քրիստոնյաների, ովքեր` հավատալով Աստծուն, հավատարիմ մնացին Նրան՝ իրենց դժվարությունների ժամանակ: Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի նման ես էլ ձեզ բոլորիդ եմ վերագրում  Պետրոս առաքյալի խոսքերը. «Պատի՛վ ձեզ հավատացյալնե՜ր» (Պետրոս 2:7; Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի քարոզը Բաքվում, մայիսի 23, 2002թ; Ուսմունք XXV, 1 [2002], 852):

     

    Հիմա մեր մտքերն ուղղում ենք դեպի Մարիամ Աստավածածնին, Ում այս երկրում նվիրված են ոչ միայն քրիստոնյաները: Նրան մենք դիմում ենք այն խոսքերով, որոնցով Գաբրիել հրեշտակը մարդկության փրկության բարի լուրն ավետեց:

     

    Մարիամի մայրական դեմքից փայլատակող լույսի ներքո ես սրտագին ողջունում եմ ձեզ՝ Ադրբեջանի սիրելի հավատացյալներ` ձեզանից յուրաքանչյուրին խրախուսելով ուրախությամբ վկայել հավատքի, հույսի և սիրո մասին՝ ձեր հոգևոր հովիվների հետ միասին: Ես ողջունում և շնորհակալություն եմ հայտնում, մասնավորապես, սալեզյան համայնքին, որը այդպես հոգ է տանում ձեր մասին և շատ բարի գործեր է կազմակերպում, ինչպես նաև Գթության Քույրերին, ոգեշնվածությամբ շարունակե՛ք ծառայել բոլորին:

     

    Այս ցանկությունները վսահե՛նք Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը և Նրա հովանավորությունը հայցենք՝ ձեր ընտանիքների, հիվանդների, տարեցների ու բոլոր նրանց համար, ովքեր տառապում են մարմնով ու հոգով:

     

    Ոմանք կարող են մտածել, որ Ֆրանցիսկոս Պապն ուղղակի ժամանակ է վատնում՝ հազարավոր կիլիմետր ճանապարհ անցնելով միայն նրա համար, որպեսզի այցելի 700 հոգանոց փոքրիկ մի համայնք՝ 10 մլն բնակչություն ունեցող երկրում… Եվ սա միատար համայնք չէ, քանի որ միմյանց հետ խոսում եք ադրբեջաներեն, իտալերեն, անգլերեն, իսպաներեն և ուրիշ այլ լեզուներով: Սա մի ծայրամասային (peripheral) համայնք է:

     

    Սակայն դրանով Ֆրանսիսկոս Պապը հետևում է Սուրբ Հոգուն. Նա նույնպես երկնքից մի փոքրիկ ծայրամասային համայնք իջավ:  Այդ համայնքին, որը վախենում էր, իրեն աղքատ ու հալածված էր զգում, Նա առաջ ընթանալու և Հիսուսի անունն ավետելու ուժ, քաջություն և համարձակություն է տալիս: Եվ Երուսաղեմի այդ համայնքի դռները, որոնք փակված էին ամոթի կամ վախի պատճառով, լայնորեն բացվեցին, և այնտեղից գալիս է Հոգու ուժը: Ֆրանցիսկոս Պապը այնպես է ժամանակ կորցնում, ինչպես որ այդ ժամանակ Սուրբ Հոգին էր կորցնում: Միայն երկու բան է անհրաժեշտ. այդ համայնքում Մայր է եղել, մի՛ մոռացեք նրա մասին, և, որ այդ համայնքում եղել է գթություն, եղբայրական սեր, որը Սուրբ Հոգին էր նրանց մեջ լցել: Համարձա՛կ եղեք, առաջ ընթացե՛ք: Մի կողմ նետելով ամեն տեսակի վախերը, առաջ ընթացե՛ք»:

     

    Ռադիո Վատիկանից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց