Հույսի ուխտավորներ 2025
Արձագանքելով Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի «Հույսի հոբելյանական տարվա» վերաբերյալ ուղերձի կոչին` ուխտագնացություն կատարելու դեպի Առաջնորդության Աթոռանիստ Տաճար, Թբիլիսիի հայ կաթողիկէ երիտասարդները իրենց ժողովրդապետ, Վրաստանի Ավագերեց Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի առաջնորդությամբ ուխտի էին եկել Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճար: Նրանք նախ հանդիպում ունեցան Առաջնորդ Հոր հետ, ով նրանց հետ զրուցեց Հույսի Հոբելյանական տարվա խորհրդի, լիակատար ներում ստանալու հնարավորության և պայմանների մասին, ինչպես նաև արծարծեց այլ թեմաներ, որոնք առնչվում են հավատքի և հայ կաթողիկէ ինքնության հետ:
Երիտասարդները Սրբազան Հոր և իրենց ժողովրդապետի առաջնորդությամբ կատարեցին նաև Տաճարի Սուրբ Դռնից ներս մտնելու և Տաճարի ներսում ապաշխարության աղոթքի կարգը` աղոթելով Աստծո հետ լիակատար հաշտության և մեղքերի ներման համար:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
13 մարտի, 2025