Եկեղեցին թող հյուրընկալ տուն լինի
Եպիսկոպոսների սինհոդոսի ընդհանուր քարտուղարը և Կղերի Ժողովի կառավարիչը Սուրբ Հովսեփի տոնի առթիվ նամակ հղեցին աշխարհի բոլոր քահանաներին՝ նրանց խրախուսելով անվախ առաջ ընթանալ Աստուծո Ժողովուրդի ունկնդրության ճանապարհին և արմատացած մնալ Աստուծո Խոսքին մեջ։
Հյուրընկալ մի տուն՝ բաց դռներով, որի մեջ բնակվում է Տերը և ոգևորված է եղբայրական հարաբերություններով։ Սա է Ֆրանցիսկոս Պապի առաջարկած Եկեղեցու իսկական դիմագիծը, որը պետք է ցույց տալ սինհոդոսական գործընթացի միջոցով։ Այդ հիշեցնում է Եպիսկոպոսների սինհոդոսի ընդհանուր քարտուղար Կարդինալ Մարիո Գրեքը և Կղերի Ժողովի կառավարիչ գերապայծառ Լազզարո Յու Հեունք Սիքը, Սուրբ Հովսեփի տոնի առթիվ աշխարհի բոլոր քահանաներին՝ իրենց ուղղած նամակի մեջ։
Եղբայրության կարիքը
Քահանաները աշխարհում կհաստատեն եղբայրության կարիքի հրատապությունը, որ կմղի հանդիպել Հիսուսին։ «Մենք մեզ պետք է դնենք Սուրբ Հոգիու ունկնդրության տակ, որն ամենալավ գործելակերպն է՝ համայն Աստուծո Ժողովրդի հետ միասին, որպեսզի «վերանորոգենք մեր հավատքը և վերագտնենք Ավետարանը բաժնեցկելու նոր ուղիներ և լեզուներ», գրում են երկու բարձրաստիճան եկեղեցականները՝ մատնանշելով Սրբազան Քահանայապետի խոսքերն ու զգուշացումները, որպեսզի Սինհոդոսը չլինի լոկ դատարկ մի կարգախոս, և կամ մեզ մատնի «անշարժության», գամված մնալով մեր սովորություններին ապահովության մեջ՝ այնպես անելով, որ ոչ մի բան չփոխվի։
Թեմական սինհոդոսի ընթացքի պտուղները
Համոզված Թեմական գետնի վրա նշվող այս շրջանի սինհոդոսականության հարստությունից Կարդինալ Գրեքը և Գերապայծառ Հեունքը հրավիրում են քահանաներին սինհոդոսական ընթացքը չնկատել հավելյալ հովվական աշխատանք, այլ օգտագործել այն հայեցողական հայացքը, որն հաճույք է ստանում արդեն իսկ տեսնելով ծաղկած ծիլերը։
Ավետարանուցման համապատասխանատվություն
Նամակի մեջ վերոնշյալ պատասխանատուները հրավիրում են բոլոր քահանաներին վերագտնել բոլոր մկրտյալների միջև հավասարությունը և քաջալերել բոլոր հավատացյալներին, որպեսզի գործնական կերպով մասնակցեն Եկեղեցու առաքելությանը և ուղևորությանը․ մեկ բառով՝ Ավետարանումի համապատասխանատվություն։
Ապա անհրաժեշտ է հիմնվել և արմատավորվել Աստուծո Խոսքի մեջ, որպեսզի մեր խորհրդածությունները չդառնան լոկ գաղափարախոսություն։ «Փոխադարձ ունկնդրությունը պետք է մղի փոխադարձ հյուրընկալության», գրված է նամակում՝ զգուշացնելով անհատապաշտության վտանգի մասին։
Դեպի դուրս ուղղված Եկեղեցի
«Պետք է մենք բոլորս մեզ զգանք մեկ ընտանիքի անդամ՝ սկսած քահանաներից», հորդորում է Եպիսկոպոսների սինհոդոսի ընդհանուր քարտուղար Կարդինալ Մարիո Գրեքը և Կղերի Ժողովի կառավարիչ, գերապայծառ Հեունք Սիքը, հղում կատարելով «Evangelii gaudium» և «Fratelli tutti» շրջաբերականներին և հրավիրելով «հանդիպելու բոլորին», որն ընդգծում է դեպի դուրս Եկեղեցու առաքելությունը՝ սիրո կրակով և Աստուծո Խոսքով կողմնորոշված։
Վատիկան նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը