• Մահն օգնում է կյանքին նորովի նայել. Ն. Ս. Ֆրանցիսկոսի փետրվարի 9-ի ընդհանուր ունկնդրությունը

    Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի ընդհանուր ունկնդրության խորհրդածության թեման էր «բարի մահը»

    Շարունակելով մտորումները Սբ. Հովսեփի անձի մասին՝ Նորին Սրբությունը նրան հիշատակեց որպես «բարի մահվան» հովանավոր. այս բարեպաշտության հիմքում մի ավանդույթ է, ըստ որի Սուրբ Հովսեփը մահացել է Սուրբ Կույս Մարիամի և Հիսուսի ներկայությամբ: Թեև այս առումով որևէ պատմական փաստեր չկան, սակայն քրիստոնյաներն ի պաշտպանություն այս բարեպաշտության հիմնվում են այն փաստի վրա, որ Հիսուսի հասարակական ծառայության ժամանակ մենք Ավետարանի էջերում այլևս չենք հանդիպում Հովսեփին, իսկ դա թույլ է տալիս ենթադրել, որ նա մահացել է Նազարեթում, իր ընտանիքի ներկայությամբ:

    Հարյուր տարի առաջ Բենեդիկտոս XV Պապը գրել է, որ Հովսեփի միջոցով մենք գնում ենք Մարիամի մոտ, իսկ Մարիամի միջոցով՝ սրբության օրրանի՝ այսինքն Հիսուսի մոտ: Իր motu proprio Bonum sane-ում Բենեդիկտոս XV-ն ընդգծել է, որ Սբ. Հովսեփը արժանիորեն համարվում է «բարի մահվան» սուրբ հովանավորը: Ուստի Եկեղեցու հովիվներն ամեն կերպ պետք է աջակցեն հավատացյալների բարեպաշտական միությունների ստեղծմանը, որոնք աղոթում են Սուրբ Հովսեփին՝ մահացողների համար. հիշատակվում են այնպիսի միություններ, ինչպիսիք են «Սբ. Հովսեփի մահը», «Բարի մահվան հասարակություն» և «Մահացողներին օգնող հասարակություն»: Թվում է, թե նման բաները անցյալի մնացուկներն են, բայց իրականում մահը երբեք անցյալում չի մնում. այն վերաբերում է մեր ներկային։ Անդրադառնալով վաստակյալ հանգստի անցած Ն. Ս. Բենեդիկտոս XVI Պապի վերջերս գրած նամակի խոսքերին, որտեղ նա ասում է, որ ինքը մոտ է մահվան խավար դռանը: Ֆրանցիսկոս Քահանայապետն ընդգծում է, որ իր նախորդը «մեզ լավ խորհուրդ է տվել»: Կորոնավիրուսի համավարակը մահվան իրականությունը թաքցնելու բոլոր փորձերը ձախողեց. «Սարսափելի էր, մահն ամենուր էր, և շատ եղբայրներ ու քույրեր կորցրեցին իրենց սիրելիներին՝ նրանց կողքին լինելու հնարավորություն չունենալով, ուստի է՛լ ավելի դժվար էր հաշտվել մահվան հետ և ընդունել այն»: Նորին Սրբությունը պատմեց մի տարեց կնոջ մասին, ով մահանում էր կորոնավիրուսից և ցանկություն էր հայտնել հրաժեշտ տալ իր հարազատներին։ «Այդ ժամանակ բուժքույրը խիզախորեն վերցնում է բջջային հեռախոսը և հավաքում համարը», – ասաց Սրբազան Քահանայապետը:

    Քրիստոնեական հավատքը մահվան վախից ազատվելու միջոց չէ, այն պարզապես օգնում է հաղթահարել այն: Մահվան խորհուրդը լուսավորող ճշմարիտ լույսը Հիսուս Քրիստոսի հարությունն է: Հենց Նրա շնորհիվ է, որ մենք կարող ենք նույնիսկ մահվանը դրական երանգներ տալ. այն օգնում է նորովի նայել ողջ կյանքին: «Ես երբեք չեմ տեսել, որ դագաղ տեղափոխող մեքենայի հետևից շարժվի իրերով լեցուն որևէ բեռնատար մեքենա, – ընդգծեց Նորին Սրբությունը: – Եթե մի օր մահանալու ենք, ապա անիմաստ է ինչ-որ բան կուտակելը: Մենք պետք է կուտակենք միայն ողորմածություն, ունեցածը ուրիշների հետ կիսելու և մարդկանց կարիքների հանդեպ անտարբեր չմնալու կարողություն։ Բացի այդ, ի՞նչ իմաստ ունի վիճել եղբոր կամ քրոջ, ընկերոջ, ընտանիքի որևէ անդամի հետ, ինչպես նաև հավատացյալ եղբոր կամ քրոջ հետ, եթե մի օր մահանալու ենք։ Ինչու՞ զայրանալ, բարկանալ ուրիշների վրա: Մահվան առաջ շատ խնդիրներ այլ տեսք են ստանում։ Լավ մեռնել՝ նշանակում է մեռնել հաշտության մեջ՝ չթողնելով որևէ վիրավորանք ու ափսոսանք»։

    Մահվան մասին քրիստոնեական տեսակետը հանգեցնում է երկու բարոյական դատողության. նախ, մահից հնարավոր չէ խուսափել, և հետևաբար, այն բանից հետո, երբ հնարավոր ամեն ինչ արվել է հիվանդին բուժելու համար, թերապևտիկ համառությունը անբարոյականություն է: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ հենց դա է ասում ժողովրդական իմաստությունը. «մարդուն թողեք, որ հանգիստ մեռնի»։ Երկրորդ դատողությունը վերաբերում է «մահվան որակին», ցավին, տառապանքին: Մենք պետք է երախտապարտ լինենք բժշկությանը՝ հիվանդներին օգնելու համար, հատկապես ամոքիչ խնամքի համար, սակայն, պետք է նաև զգույշ լինենք, որպեսզի մահվան հանգեցնող անընդունելի սխալներ թույլ չտանք:

    «Մենք պետք է մարդկանց ուղեկցենք դեպի մահ, սակայն դա չի նշանակում դրդել մահվան կամ նպաստել ինքնասպանությանը: Ցանկանում եմ հիշեցնել, որ միշտ պետք է ընտրել հոգ տանելու իրավունքը. հոգ տանել և խնամել բոլորին, հատկապես տարեցներին և հիվանդներին, որպեսզի իրենք իրենց լքված չզգան:  Կյանքը իրավունք է, իսկ մահը՝ ոչ, այն պետք է ընդունել, ոչ թե տնօրինել: Այս բարոյական սկզբունքը վերաբերում է բոլորին, և ոչ միայն քրիստոնյաներին կամ հավատացյալներին»:

    Այնուհետև Նորին Սրբությունը հատուկ խոսեց մի սոցիալական տենդեցի մասին, որը «պլանավորում» կամ «արագացնում» է բուժման միջոցներ չունեցող տարեցների մահը: Հաճախ նրանք փոքր ծավալով են ստանում իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը, որն «անմարդկային» է։ Ծերերը «մեր իմաստությունն» են, և եթե նույնիսկ նրանք չեն խոսում կամ ողջամիտ չեն, նրանք միևնույն է՝ մնում են մարդկային իմաստության խորհրդանիշը: Այս մարդիկ մեզանից առաջ են անցել իրենց ճանապարհը և մեզ շատ գեղեցիկ բաներ են թողել.

    «Խնդրում եմ ձեզ, մի՛ մեկուսացրեք տարեցներին, մի՛ արագացրեք տարեցների մահը: Գուրգուրանքը տարեց մարդու հանդեպ հենց այն նույն հույսն է, ինչ որ՝ գուրգուրանքը երեխայի նկատմամբ, քանզի կյանքի սկիզբն ու ավարտը միշտ առեղծված է, և այդ առեղծվածը պետք է հարգել, ուղեկցել, փայփայել ու սիրել»:

    «Թո՛ղ Սբ. Հովսեփն օգնի մեզ՝ մահվան խորհուրդը ամենալավ կերպով ապրելու համար», –  խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը և բոլորին հրավիրեց աղոթել «Ողջու՜յն քեզ Մարիամ» աղոթքը մահամերձների համար, քանզի այս աղոթքով մենք խնդրում ենք Աստվածամորը «մեր մահվան ժամին» մեզ հետ լինել:

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց