• Գիւմրիի Առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրեայ Սուրբ Պատարագը նուիրուեց Հրանտ Դինքի յիշատակին

    Ի յիշատակ մեծ հայորդու


    2018-ի յունուարի 21-ին, առաւօտեան ժամը 10:30-ին, Գիւմրիի՝ հայ կաթողիկէ Սրբոց նահատակաց Աթոռանիստ եկեղեցւոյ մէջ` կիրակնօրեայ Սուրբ Պատարագը բարձրացաւ` ի յիշատակ Հրանդ Տինքի նահատակութեան 11-րդ տարելիցին:

     

    Պատարագիչ հայր սուրբը` ժողովրդապետ՝ Գեր. Մաշտոց Վրդ. Զահթէրեան, իր քարոզում նախ անդրադարձաւ Հրանտ Դինքի կենսագրական տուեալներին,  ապա նրա դէմ գործուած սահմռկեցուցիչ ոճիրին եւ դրա ետին թաքնուած մութ ծալքերին եւ մեծ ոյժերի, որոնք  փորձում են փաստերը ի սպառ վերացնել, որպէսզի չբացայայտուեն ոճրագործները: Հայր սուրբը աւելացրեց, թէ Դինքի նահատակութիւնը դրդող ազդակ հանդիսացաւ նրա ճանապարհը շարունակողներին, ու աւելացնելով, թէ նա այսօր իսկ իր գաղափարակից հերոսների միջոցով շարունակում է պայքարել եւ իրականացնել իր երազը: Ապա, Հրանտ Դինքի դէմ ոճրի շուրջ կատարուած հետաքննութեան ընթացքի մասին մանրամասնելով՝ եզրափակեց իր խօսքը:

     

    Յաւարտ Սբ. եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն ի յիշատակ մէկուկէսին գումարած մէկի հոգւոյն հանգստեան, որ 11-տարիներ առաջ՝ Յունուարի 19-ին, օր ցերեկով զոհուեց, պարզ այն պատճառով, որ հայ էր եւ փորձում էր հայութեան ձայնը աշխարհին լսելի դարձնել:

Օրացույց

Օրացույց