• Ն. Ս. Ֆրանցիսկոսը կոչ է անում օգոստոսին աղոթել ծովի մարդկանց համար

    Աղոթե՛նք բոլոր այն անձանց համար, ովքեր աշխատում և իրենց ապրուստը վաստակում են ծովում աշխատելիս, ներառյալ նավաստիները, ձկնորսներն ու նրանց ընտանիքները


    Նավաստու, ձկնորսի և նրանց ընտանիքների կյանքը շատ դժվար է: Հաճախ այն բնորոշվում է հարկադիր աշխատանքով կամ հեռավոր նավահանգիստներում կյանքի անիմաստ վատնումով: Արդյունաբերական ձկնորսությունը և շրջակա միջավայրի աղտոտվածությունը ավելի են բարդացնում աշխատանքը: Աշխարհի շատ վայրերում սով կտիրեր, եթե չլինեին ծովագնացները: Աղոթե՛նք բոլոր այն անձանց համար, ովքեր աշխատում և իրենց ապրուստը վաստակում են ծովում աշխատելիս, ներառյալ նավաստիները, ձկնորսներն ու նրանց ընտանիքները:

     

    Սա է Նորին Սրբության օգոստոս ամսվա աղոթքի դիտավորությունը, որը հրապարակվեց 2020թ. օգոստոսի 4-ին՝ տեսաուղերձով:

     

    Ծովի առաքելության 100-րդ տարեդարձի առթիվ Սրբազան Քահանայապետը կոչ է անում աղոթել ծովայինների, ձկնորսների և նրանց ընտանիքների համար, ովքեր դիմագրավում են մեծ դժվարություններ և մարտահրավերներ: Սրբազան Քահանայապետը հրավիրում է աղոթել այս դիտավորությամբ:

     

    «Ձկնորսներ և թալանողներ. գողություն, ստրկություն և բռնություն ծովում» վերտառությամբ հատորը բացահայտում է, որ ծովագնացներն աշխարհում ամենավտանգավոր գործն են կատարում, և շատ անգամ ստրկության ու չարաշահումների թիրախ են դառնում:

     

    Վերջին տվյալների համաձայն 2020թ-ին մահացել է ծովում աշխատող 745 մարդ և վիրավորվել 9000 մարդ:

     

    Նորին Սրբությանը մտահոգում են ամենօրյա դժվարությունները, որոնք դիմագրավում են ծովագնացներն ու ձկնորսները: Նա նաև ընդգծում է այն իրականությունը, որ առանց ծովագնացների աշխարհի տարբեր վայրերում սով կտիրեր: Իսկապես, ավելի քան 3 միլիարդ մարդկանց կենսապահովությունը կախված է ծովի և ափամերձ կենսաբազմազանությունից՝ առանց հաշվի առնելու այն տվյալը, որ ծովային ձկնորսությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն աշխատանքով է ապահովում ավելի քան 200 միլիոն մարդու:

     

    Սրբազան Քահանայապետի օգոստոս ամսվա աղոթքի դիտավորության տեսաերիզը պատրաստվել է «Ծովի առաքելության» հետ համագործակցությամբ, որը համայն աշխարհում ծովայիններին աջակցող կաթողիկէ բարեգործական հաստատություն է՝ հիմնված Գլազգոյում՝ 1920թ-ին: 2020թ. հոկտեմբերին լրանում է այդ կազմակերպության հիմնադրման 100-ամյակը: Այս տարիների ընթացքում այն խթանել է ծովայինների հովվական խնամակալության ծառայությունը՝ իր 1000 մատրանապետներով ու կամավորներով՝ ծառայություն մատուցելով ավելի քան մեկ միլիոն ծովայինների ու ձկնորսների:

     

    Մարդկային Համապարփակ զարգացման ծառայության բաժանմունքին առընթեր Ծովի միջազգային առաքելության տնօրեն Հայր Բրունո Չիչերին ընդգծեց, որ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» համաճարակի հայտարարությունից հետո բացահայտ է, որ ծովայինների, ձկնորսների ու նրանց ընտանիքների կյանքը նշանակալից կերպով վնասվել է։ Մեր մատրանապետներն ու կամավորները ջանում են հոգալ ծովայինների կարիքներն ու հսկել, որպեսզի ուրիշներին մատուցած ծառայությունների ընթացքում չչարաշահվեն նրանց իրավունքները»։

     

    Այսպիսով, օգոստոս ամսվա ընթացքում Սրբազան Քահանայապետը հրավիրում է աղոթել, այսինքն՝ մեր սրտերում ընդունել ու արժևորել բոլոր այն անձանց, ովքեր աշխատում են ծովում և ապրում են ծովի արտադրանքով, նրանց զոհողությունների համար:

     

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին,

    Ռոբեր Ադդարյան

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930