• Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի կոչը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինված բախումներն անհապաղ դադարեցնելու մասին

    «Մաղթում եմ, որ հնարավոր լինի հանգել մնայուն խաղաղ մի լուծման, որի նպատակը լինի այդ սիրելի ժողովուրդների բարօրությունը»


    2020թ. հուլիսի 19-ին Նորին Սրբությունը կիրակնօրյա Մարեմեան աղոթքի ավարտին՝ Սուրբ Պետրոսի հրապարակում համախմբված հավատացյալներին ուղղված իր ողջյունի խոսքում, դարձյալ վերհիշելով ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչը, հատուկ հիշատակեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինված բախումներն ու կոչ արեց դադարեցնել դրանք:

     

    «Մտքերով ես հատկապես այն ժողովուրդների կողքին եմ, որոնց տառապանքը ծանրացավ՝ ռազմական բախումների պատճառով: Ի աջակցություն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի վերջին բանաձևին՝ ես կրկին անհապաղ հրադադարի կոչ եմ անում, որը կհաստատի մարդասիրական օգնության համար անհրաժեշտ խաղաղությունն ու անվտանգությունը», ասաց Սրբազան Քահանայապետն ու հավելեց.

     

    «Մտահոգությամբ եմ հետևում Կովկասի տարածաշրջանում զինյալ բախումների սրացումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մինչ աղոթքներս՝ բախումների ժամանակ զոհված անձանց ընտանիքներին մաղթում եմ, որ միջազգային հասարակության հանձնառումով ու երկխոսությամբ և կողմերի բարի կամքի միջոցով հնարավոր լինի հանգել մնայուն խաղաղ մի լուծման, որի նպատակը լինի այդ սիրելի ժողովուրդների բարօրությունը»:

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին,

    Ռոբեր Ադդարյան

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments