• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը ճանաչողական այցելություն է տվել Վրաստանի կառավարության կրոնի հարցերով գործակալությանը

    Համագործակցություն պետական մարմինների հետ


    2026թ. սեպտեմբերի 9-ին, Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը ճանաչողական այցելություն է տվել Վրաստանի կառավարության Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեին։

     

    Զազա Վաշակմաձեն Առաջնորդ Հորը տեղեկատվություն է տրամադրել Կրոնի գործակալության գործունեության, ինչպես նաև վերջին տարիներին Վրաստանի պետության կողմից իրականացված կրոնական քաղաքականության և ծրագրերի մասին, որոնք նպաստում են երկրում կրոնական կազմակերպությունների հաջող գործունեությանը։

     

    Առաջնորդը գործակալության ղեկավարին ներկայացրել է Վրաստանում Հայ Կաթողիկէ Առաջնորդության գործունեությունը և զրույցի ընթացքում որոշ մեկնաբանություններ տվել Հայ Կաթողիկէ Եկեղեցու վարդապետության և կառուցվածքի մասին: Հանդիպման ավարտին Սրբազանը շնորհակալություն է հայտնել Կրոնի գործակալության նախագահին՝ հյուրընկալության համար և հայտնել իր պատրաստակամությունը համագործակցելու՝ ի բարօրություն Վրաստանում բնակվող հայ կաթողիկէ հավատացյալ ժողովրդի։

     

    Տեղեկությունները և լուսանկարը՝ Վրաստանի Կառավարության Կրոնի հարցերով գործակալության ՖԲ էջից

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    10 սեպտեմբերի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց