Բաժիններ՝ Uncategorized
  • Սրբազան Քահանայապետն այցելեց իր նախկին ուսանողի կողմից հիմնադրված «Բարեկամության քաղաքը»

    Աստված լսեց աղքատների աղաղակը՝ այն վերածելով հույսի երգի


    2019թ. սեպտեմբերի 8-ին Մադագասկարի Ակամասոա բնակավայրում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն այցելեց «Բարեկամության քաղաքը», որը հիմնադրել է արգենտինացի միսիսոներ Հ. Պետրո Օպեկին՝ 1989թ, ով ապրում է Մադագասկարում 1970թ-ից ի վեր:

     

    «Նախագծի մտահաղացումն առաջացավ Անտանանարիվու քաղաքի աղբավայրի մոտ: Հ. Պետրո Օպեկին տեղի բնակիչներին հնարավորություն տվեց արժանապատիվ կյանք վարել՝ գրանիտ արդյունահանելով: Ներկայումս այստեղ աշխատում է շուրջ 25.000 մարդ, ովքեր ապրում են մոտակա բնակավայրերում, ինչպես նաև 30.000 աղքատներ ստանում են հատուկ օգնություն, իսկ 14.000 երեխաներ ստանում են դպրոցական կրթություն: Ամեն կիրակի  «Բարեկամության քաղաքում» տեղի ունեցող Սուրբ Պատարագին մասնակցում է շուրջ 8000 մարդ»:

     

    Սրբազան Քահանայապետը՝ դիմելով «Բարեկամության քաղաքի» բնակիչներին, ջերմագին ողջունեց Հ. Պետրո Օպեկին՝ աստվածաբանական ֆակուլտետի իր նախկին ուսանողին, որտեղ Ֆրանցիսկոս Քահանայապետը դասավանդել է 1960-ական թթ. վերջին:

    «Այնուհետև Հ. Օպեկին թողեց ուսումը և իրեն գտավ աշխատանքի մեջ»,-ասաց Ֆրանցիսկոս Պապը:

     

    «Ակամասոան Աստծո ներկայության դրսևորումն է՝ իր աղքատ ժողովրդի մեջ»,- ասաց Սրբազան Քահանայապետը՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ Նա «լսեց աղքատների աղաղակը»՝ այն վերածելով «հույսի երգի».

    «Բարեկամության քաղաքը» կենդանի հավատքի վկայությունն է, որը դրսևորվում է կոնկրետ գործերով, որոնք ունակ են սարեր տեղաշարժել»:

     

    «Երբեք չնահանջե՛ք աղքատության կործանարար հետևանքների առջև և չտրվեք հեշտ կյանքի գայթակղությանը»,- մաղթեց քաղաքի բնակիչներին Ֆրանցիսկոս Պապը:

     

    Vatican News -ի ռուսերեն բաժնի հրապարակումը թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց