«Սուրբ Աթոռը հույս է հայտնում, որ զինված հակամարտության մեջ հայտնված երեխաների խնդիրը կարթնացնի մարդկանց խիղճը»
9 օգոստոսի, 2016թ.
2016 թ. օգոստոսի 2-ին Միացյալ ազգերի կազմակերպությունում Հռոմի Սուրբ Աթոռի մշտական ներկայացուցիչ Հայր Simon Kassas-ը իր խոսքն է ուղղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երեխաների և զինված հակամարտությունների մասին բաց քննարկման ընթացքում: Նա ասել է հետևյալը.
«Պարոն Նախագահ,
Իմ պատվիրակությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել Մալազիական Նախագահությանը՝ մեզ այս առանձնակի կարևոր, Երեխաների և զինված հակամարտությունների բաց քննարկմանը հրավիրելու համար և Մալազիային է փոխանցում իր երախտագիտությունը՝ այն ամենի համար, ինչ արել և շարունակելու է անել՝ որպես Երեխաների և զինված հակամարտության աշխատանքային խմբի անվտանգության խորհրդի նախագահ:
2014 թվականը նկարագրվում է՝ որպես զինված հակամարտություններից տուժած երեխաների համար ամենավատ տարին: Բայց ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի զեկույցի, 2015 թվականին ռազմական հակամարտությունների և մեծամասշտաբ վայրագությունների մեջ հայտնված երեխաների թիվը գերազանցել է 2014 թվականի սարսափելի թիվը: Ինչպես գլխավոր քարտուղարն է նշում իր զեկույցի մեջ. «Երեխաների վրա դաժան հետևանք է թողել հակամարտությանը վերջ դնելու և կանխելու հավաքական ջանքերի ձախողումը դաժան ազդեցությունը խիստ է, և այս զեկույցը ընդգծում է զինված հակամարտությունների ընթացքում դաժան բռնությունների ինտենսիվ աճը»:
Ոչ ոք չի կարող արհամարհել այս քննադատական դիտարկումը: Վերջին ժամանակներում երեխաները չեն ենթարվել այսպիսի կատաղի բռնությունների.երեխաներին օգտագործել են որպես զինվորներ, մահապարտներ, սեռական ստրուկներ և քմահաճորեն օգտագործվող հետախույզների՝ շատ վտանգավոր ռազմական գործողությունների ժամանակ: Իրենց դպրոցների և հիվանդանոցների կանխամտածված ոչնչացումն ու միջազգային մարդասիրական օրենքների անտեսումը դարձել են պատերազմի ռազմավարություն: Այս հանցագործությունները պետք է խստագույնս դատապարտվեն հնարավորինս խիստ միջոցներով:
Ինչպես գլխավոր քարտուղարի զեկույցում է նշվում, թեև ռազմական հակամարտությունների մեջ հայտնված երեխաների ընդհանուր պաշտպանության հարցում առաջընթաց է նկատվում, շատ բան դեռևս պետք է արվի: Կառավարությունները պետք է հաշվետու լինեն՝ իրենց գործողությունների պլանների լիարժեք և ամբողջական իրագործման և պարտավորությունների համար, որ նրանք ստանձնել են հասցնելու մինչև վերջ և կանխելու զինվոր երեխաների համալրումը: Ոչ պետական զինյալների և ահաբեկչության դեմ պայքարում, անդամ պետությունները պետք է վստահ լինեն, որ իրենց արձագանքը խաղաղության և անվտանգության դեմ բոլոր սպառնալիքներին լիարժեք կերպով համապատասխանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որ երեխաները կրկնակի զոհ չեն դառնում: Իմ պատվիրակությունը լիովին համաձայն է զեկույցի հետ, որ ռումբերի և պայթուցիկ զենքերի օգտագործումը լայնածավալ բնակեցված վայրերում մեծացնում է այն վտանգը, որը սպառնում է զինված հակամարտության գոտում հայտնված երեխաներին:
Ավելին, հարկ է խուսափել հալածիչներին ցուցակագրելու երկակի ստանդարտներից, որովհետև դա խրախուսում է արհամարհանք՝ միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ, խափանում է ստանձնած պարտավորությունների և գործողությունների պլանների իրագործումը, և խոչընդոտում է կառավարություններին և այլ պատկան մարմիններին՝ կատարելու ավելի վճռական պարտավորություններ և գործողությունների պլաններ:
Պարոն Նախագահ
Սուրբ Աթոռը եղել է ՄԱԿ-ի մշտական գործընկերը, որը դեմ է ոչ միայն երեխաների շահագործմանը՝ որպես ռազմիկներ, այլ նաև ռազմական հակամարտության մեջ հայտնված երեխաների հանդեպ կատարվող շատ այլ տեսակի բռնություններին: Իր զանազան կառույցների միջոցով, որոնք գործում են հակամարտությունների գոտիներում, Կաթողիկե Եկեղեցին ակտիվորեն ներգրավված է այսպիսի վայրագությունների ենթարկված մարդկանց մասին հոգ տանելու գործում: Տարիներով Սուրբ Աթոռի կառույցները և կաթողիկէ հաստատությունները համագործակցել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին, և գործակալությունների հետ, օգնելով դադարեցնել զինված հակամարտություններում հայտնված երեխաների տառապանքը և մասնակցելով ընդդեմ այս շարունակական ցավալի երևույթի դեմ լավագույն միջոցառումներին:
Խորին երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս ոլորտում, Սուրբ Աթոռը հույս է հայտնում, որ զինված հակամարտության մեջ հայտնված երեխաների խնդիրը կարթնացնի մարդկանց խիղճը, կհանգեցնի սրտի փոփոխության և կոգեշնչի բոլոր կողմերին՝ վայր դնելու զենքերը և ընտրելու հարցի խաղաղ լուծման ճանապարհը:
Հաշվի առնելով երեխաների շահը և ծնողների հիմնարար դերը, մեր պատվիրակությունը քաջալերում է կառավարություններին աջակցել զինված հակամարտությունների զոհ դարձած երեխաների ընտանիքներին: Նրանց պետք է օգնել հաղթահարելու նախապաշարմունքները ռազմական հակամարտություններում հայտնված և փրկված երեխաների հանդեպ, մասնավորապես, այն կանանց և աղջիկների, ովքեր դարձել են բռնաբարության զոհ, և հետ ընդունել նրանց իրենց ընտանիքներում:
Ավելին, մինչ Միջազգային հանրությունը կարևոր դեր է խաղում աջակցելով Միացյալ Ազգերի պետություններին իրենց քաղաքացիներին պաշտպանելու հիմնարար պատասխանատվության մեջ… Ռազմական հակամարտություններում հայտնված երեխաների, մասնավորապես մանկահասակ զինվորների խնդրի լուծումը պահանջում է գտնել ուղիներ երեխաներին իրենց համայնքներ վերաինտեգրելու համար: Մինչ մենք ականատես ենք լինում բարբարոսական գործողությունների, որոնք վեր են մարդկային պատկերացումներից և որտեղ ներգրավված են նաև մանկահասակ զինվորներ, մենք պետք է հիշենք, որ այս երեխաները շահագործվել և վարպետորեն բանեցվել են և վերածվել այն, ինչ այսօր կան:
Այսպիսով, մինչ նրանց՝ հասարակության մեջ վերաինտեգրումը պահանջում է, որ մենք ճանաչենք այն վայրագությունները, որ նրանք գործել են, մենք նաև պետք է կառուցենք խորհրդակցության և հաշտության ուղիներ՝ նպատակ ունենալով հասնելու այդ ամբողջական վերաինտեգրմանը:
Պարոն Նախագահ,
Ռազմական հակամարտություններում հայտնված երեխաների դեմ բարբարոսական գործողություններին վերջ դնելու պարտավորվածությունը յուրաքանչյուրիս ուսերին է: Դա հատկապես այս ժողովի գործառույթն է, քանի որ այն կոչ է անում բոլոր պետություններին իրականացնել ավելի խիստ պատժիչ միջոցներ ռազմական հակամարտություններում հայտնված երեխաների պաշտպանության համար, և այս առումով այն հավաստիանում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահական գործողությունները խստագույնս հավատարիմ են մնում բոլոր օրենքներին և միջոցառումներին»:
Թարգմանեց Նարինե Գալոյանը