
Համագործակցություն պետական մարմինների հետ
2026թ. սեպտեմբերի 9-ին, Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը ճանաչողական այցելություն է տվել Վրաստանի կառավարության Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեին։
Զազա Վաշակմաձեն Առաջնորդ Հորը տեղեկատվություն է տրամադրել Կրոնի գործակալության գործունեության, ինչպես նաև վերջին տարիներին Վրաստանի պետության կողմից իրականացված կրոնական քաղաքականության և ծրագրերի մասին, որոնք նպաստում են երկրում կրոնական կազմակերպությունների հաջող գործունեությանը։
Առաջնորդը գործակալության ղեկավարին ներկայացրել է Վրաստանում Հայ Կաթողիկէ Առաջնորդության գործունեությունը և զրույցի ընթացքում որոշ մեկնաբանություններ տվել Հայ Կաթողիկէ Եկեղեցու վարդապետության և կառուցվածքի մասին: Հանդիպման ավարտին Սրբազանը շնորհակալություն է հայտնել Կրոնի գործակալության նախագահին՝ հյուրընկալության համար և հայտնել իր պատրաստակամությունը համագործակցելու՝ ի բարօրություն Վրաստանում բնակվող հայ կաթողիկէ հավատացյալ ժողովրդի։
Տեղեկությունները և լուսանկարը՝ Վրաստանի Կառավարության Կրոնի հարցերով գործակալության ՖԲ էջից
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
10 սեպտեմբերի, 2026թ.





