Բաժիններ՝ Թեմի առաջնորդներ
  • Արհի. Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյան

    Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Սեբաստիո Հայոց
    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց


    Ծնվել է 1968թ. նոյեմբերի 16-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում:
    Ավազանի անունով Դնկայե Ջորջ Միշելի:
    1984թ. տասնվեց տարեկան հասակում, մեկնել է Լիբանան՝ շարունակելու համար իր բարձրագույն ուսումը՝ Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության «Տիրամոր Վերափոխում» վանքի մեջ:
    1987թ. տեղափոխվել  է Հռոմ՝ շարունակելու իմաստասիրության և աստվածաբանության ուսումները։
    1990թ. ավարտելով ուսումը՝ Դոմինիկյան Հայրերի «Սուրբ Թովմաս Աքվինացի» համալսարանից ստացել է  իմաստասիրության բակալավրի աստիճան:
    1993թ. Հռոմի Հիսուսյան Հայրերի «Գրիգորյան» համալսարանից ստացել է աստվածաբանության բակալավրի աստիճան:
    1995թ. օգոստոսի 20-ին Հալեպում ստացել է քահանայական աստիճան՝ անդամակցելով Զմմառի Պատրիարքական կղերի միաբանությանը։
    1997թ. Հռոմի Սալեզյան Հայրերի համալսարանից ձեռք է բերել իր մասնագիտության (դաստիարակաբանություն «Science de l’éducation») վկայականը:

    1997-1998թթ. ստանձնել է Սուրբ Միքայել Դպրեվանքի փոխտեսուչի պաշտոնը:

     

    1998-1999թթ. որպես փոխժողովրդապետ ծառայել է Բուրջ Համուդի Սուրբ Փրկիչ Եկեղեցում:

     

    1999-2001թթ. Սուրբ Վարդանանց նորընծայարանի տեսուչ-մեծավոր:

     

    2001-2007թթ. Իր Միաբանության դպրեվանքի տեսուչ և ընդհանուր մատակարար, Անարատ Հղության Քույրերի Միաբանության երկրորդական վարժարանի ուսուցիչ:

     

    2003-2007թթ. Զմմառի Միաբանության Ընդհանուր Մատակարար:

     

    2007-2010թթ. փոխադրվելով Մոսկվա՝ ստանձնել է Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետի պաշտոնը:

     

    2010-2015թթ. վարել է Հռոմի Լևոնյան Քահանայապետական Վարժարանի տեսուչ-մեծավորի պաշտոնը, ինչպես նաև եղել է Վատիկանի մոտ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ:

     

    2013-2015թթ. նշանակվել է Երուսաղեմի և Ամմանի Հայ Կաթողիկէ Պատրիարքական Էկզարքության Առաքելական Կառավարիչ:

     

    Նշանակվել է Փոխհայցարկու Սուրբ Գրիգոր Նարեկացի «Եկեղեցու Վարդապետ» հռչակուման համար դատական հանձնախմբի մեջ:

     

    2015-2023թթ. նշանակվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ:

     

    Ներկայումս փոխհայցարկու «Մարթա Շամբոն»-ի սրբադասման համար դատական հանձնախմբի մեջ:

     

    2023թ. օգոստոսի 18-ին, Զմմառի Պատրիարքական Կղերի միաբանության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Փոխանորդ և Զմմառի Վանքի Մեծավոր։

     

    2024թ. օգոստոսի 19-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով՝ Զմմառի Պատրիարքական Կղերի անդամ Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը նշանակվել է Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց, նրան տալով Սեբաստիայի Հայերի Արքեպիսկոպոսական Աթոռը՝ Արքեպիսկոպոսի տիտղոսով:

    Ունի երկու համալսարանական վկայականներ՝ նվիրյալ կյանքի կոչումների կազմավորման մեջ (Հռոմ, 2012թ.) և Սրբերի Դատի ժողովի մեջ՝ որպես հայցարկու։
    Տիրապետում է Հայերեն, Արաբերեն, Իտալերեն, ֆրանսերեն լեզուների: Հմուտ է՝ Ռուսերեն և Անգլերեն լեզուների մեջ։

Օրացույց

Օրացույց