
Տիտղոսավոր Արքեպիսկոպոս Սեբաստիո Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց
1997-1998թթ. ստանձնել է Սուրբ Միքայել Դպրեվանքի փոխտեսուչի պաշտոնը:
1998-1999թթ., որպես փոխժողովրդապետ, ծառայել է Բուրջ Համուդի Սուրբ Փրկիչ Եկեղեցում:
1999-2001թթ. եղել է Սուրբ Վարդանանց նորընծայարանի տեսուչ-մեծավոր:
2001-2007թթ. եղել է Զմմառի Պատրիարքական կղերի միաբանության դպրեվանքի Տեսուչ և Ընդհանուր Մատակարար, Անարատ Հղության Քույրերի Միաբանության երկրորդական վարժարանի ուսուցիչ:
2003-2007թթ. Զմմառի Միաբանության Ընդհանուր Մատակարար:
2007-2010թթ. փոխադրվելով Մոսկվա՝ ծառայել է որպես Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ:
2010-2015թթ. վարել է Հռոմի Լևոնյան Քահանայապետական Վարժարանի Մեծավորի պաշտոնը, ինչպես նաև եղել է Վատիկանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ:
2013-2015թթ. նաև պաշտոնավարել է որպես Երուսաղեմի և Ամմանի Հայ Կաթողիկէ Պատրիարքական Էկզարքության Առաքելական Կառավարիչ:
Նշանակվել է Փոխհայցարկու Սուրբ Գրիգոր Նարեկացի «Եկեղեցու Վարդապետ» հռչակման դատական հանձնախմբի մեջ:
2015-2023թթ. ծառայել է որպես Ֆրանսիայի Լիոն քաղաքի Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ:
Փոխհայցարկու է եղել նաև «Մարթա Շամբոն»-ի սրբադասման համար դատական հանձնախմբի մեջ:
2023թ. օգոստոսի 18-ին, Զմմառի Պատրիարքական Կղերի միաբանության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Փոխանորդ և Զմմառի Վանքի Մեծավոր։
2024թ. օգոստոսի 19-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով Գերհ. Հայր Գևորգ Թ. Ծ. Վ. Նորատունկյանը նշանակվել է Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց, ստանալով Սեբաստիայի Հայերի Արքեպիսկոպոսական Աթոռը՝ Արքեպիսկոպոսի տիտղոսով: