Բաժիններ՝ Թեմի առաջնորդներ
  • Արհի. Տեր Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեյան

    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների՝ 2005-2010թթ.


    Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեյանը՝ մկրտության անունով Եղիան, ծնվել է Հունաստանի Բիրեա քաղաքում, 1932թ.:

     

    Նախնական կրթությունն ստացել է Հայ Կաթողիկե և ՀԲԸՄ միացյալ վարժարանում, Ս. Հակոբի ազգային վարժարանում, Հայ Կաթողիկե-Հ.Օ. Խաչ միացյալ վարժարանում, Ֆրեր Մարիստ գիմնազիայում: 1948թ. մտել է Զմմառի վանքի փոքր նորընծայարանը, իսկ 1955թ. ընդունվել Հռոմի Լևոնյան Վարժարան և 6 տարի հաճախել հիսուսյան հայրերի քահանայապետական Գրիգորյան համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության դասերին: Քահանա է ձեռնադրվել 1960թ. հուլիսի 2-ին: 1961-63թթ.եղել է Զմմառի նորընծայարանի հսկիչ, 1963-68թթ.՝Պուրճ-Համուտի փոխժողովրդապետ, 1968-69թթ.՝ Կահիրեի փոխժողովրդապետ, 1969թ.՝ Բեյրութի փոխժովրդապետ, 1969-1976թթ.՝ Տիքվանի Զմմառյան ճեմարանի տնօրեն, 1976-1977թթ.՝ Զմմառի Մեծավոր և ընդհանուր մատակարար, 1977-78թթ.՝ Զալքայի հոգևոր հովիվ, 1978-1984թթ.՝ Սան-Պաուլոյի ժողովրդապետ և եպիսկոպոսական փոխանորդ, 1984-1991թթ.՝ Մարսելի ժողովրդապետ, 1991թ.՝ Հունաստանի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ, 1993-2001թթ.՝ Առաջնորդական Փոխանորդ Կաթողիկե Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի, 2001-2005թ.՝ Իրանի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ՝ 2001թ. ձեռնադրվելով եպիսկոպոս Իսպահանի թեմի:

     

    2005թ. իր մահվանից առաջ Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետը Հ. Նշանին անվանեց Հայաստանի Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ՝ փոխարինելով Հ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանին: Թեմի առաջնորդի պաշտոնում Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեյանը ծառայեց մինչև 2010թ.-ը:

    2010-2015թթ. Արքեպս. Գարաքեհեյանը պաշտոնավարել է որպես Իրանի և Հունաստանի հայ կաթողիկէների առաջնորդ:

    2015-ից վաստակավոր Նշան Սրբազանը բնակվում է Երևանի հայ կաթողիկէ ժողովրդապետության մեջ՝ Ռաֆայել Սրբազանի հետ միասին:

Օրացույց

Օրացույց