«Ուղևորությանը երկար եմ նախապատրաստվել իմ գիտակցության մեջ և դա ինձ զորացնում էր: Ես շատ եմ մտածել այդ մասին, շատ եմ աղոթել»
Ավանդության համաձայն՝ առաքելական ուղևորությունից հետո, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին ուղեկցող լրագրողները հարցեր տվեցին նրան դեպի Հռոմ վերադարձի ճանապարհին: Մասնավորապես, Նորին Սրբությանը հարցրեցին, թե ինչ էր նա զգում Կարակոշում հավատացյալների հետ շփվելիս. դա առաջին սերտ շփումն էր մարդկանց հետ՝ երկար ամիսների հարկադրված մեկուսացումից հետո: Ինչ է կարծում Սրբազան Քահանայապետը արդյո՞ք հիմա կվերսկսվեն ընդհանուր ուկնդրությունները ժողովրդի հետ այնպես, ինչպես դա առաջ էր արվում:
«Ես ինձ բոլորովին այլ կերպ եմ զգում, երբ ուկնդրությունների ժամանակ հեռու եմ գտվում մարդկանցից: Ես ցանկանում եմ հնարավորինս շուտ վերսկսել ընդհանուր ուկնդրությունները և հուսով ենք, որ դրա համար կլինեն համապատասխան պայմաններ: Այս առումով ես հետևում եմ իշխանությունների կողմից սահմանված կանոններին: Նրանք պատասխանատվություն են կրում և օժտված են Աստծո շնորհով, որպեսզի մեզ օգնեն: Հենց նրանք են դրա պատասխանատուները, և իրենք պետք է այդպես վարվեն՝ անկախ նրանից դա մեզ դուր գալիս է, թե ոչ», – ասաց Նորին Սրբությունը՝ հավելելով. «Այս ամիսների բանտարկությունից հետո՝ ես ինձ իսկապես մի քիչ բանտարկյալ էի զգում. այս ուղևորությունն ինձ վերակենդանացրեց»:
Լրագրողներից մեկը հարցրեց Սրբազան Քահանայապետին, թե ինչ տպավորություն է նրա վրա թողնել ավերված Մոսուլը և Կարակոշի կանանց նման գեղեցիկ խոսքեր ասելուց հետո՝ ինչ է նա մտածում այն մասին, որ անհնարին են ամուսնությունները մահմեդական կանանց և քրիստոնյա տղամարդկանց միջև:
Նորին Սրբությունն ասաց, որ Մոսուլի ավերակները տեսնելուց հետո իր մոտ մի հարց է առաջացել. «Ո՞վ է զենք վաճառում այս կործանիչներին: Չէ որ նրանք իրենց տանը զենք չեն արտադրում՝ բացառությամբ պայթուցիկների որոշակի քանակի… Ո՞վ է նրանց զենք վաճառում: Ո՞վ է մեղավոր այս ամենի համար»:
Անդրադառնալով կանանց հարցին՝ նա ասաց. «Կանայք ավելի խիզախ են, քան տղամարդիկ, և դա միշտ էլ այդպես է եղել: Սակայն կինն այսօր նույնպես նվաստացած է: <…> Կանայք վաճառվում են, կանայք ստրկացվում են: Եվ Հռոմի կենտրոնում այդ առևտրի դեմ տարվող պայքարը սովորական բան է»:
Հանպատրաստից մամուլի ասուլիսի ժամանակ հնչեց հետևյալ հարցը. «Արդյո՞ք դուք չեք վախենում, որ ինչ-որ մեկը կարող է հիվանդանալ ու մահանալ, քանի որ ցանկացել է ձեզ տեսնել»:
«Ինչպես ես արդեն ասել եմ, ուղևորությանը երկար եմ նախապատրաստվել իմ գիտակցության մեջ և դա ինձ զորացնում էր: Ես շատ եմ մտածել այդ մասին, շատ եմ աղոթել և վերջապես կայացրել եմ մի որոշում, որը ներքին հղում ուներ: Ես ասացի. Նա, ով ոգեշնչեց ինձ այս որոշումը կայացնել, Նա էլ հոգ կտանի մարդկանց մասին: Ես աղոթել եմ և գիտակցել բոլոր վտանգները»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը